The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Monday, 29 January 2018

Narek իրավաբանական և խորհրդատվական գրասենյակն իր ծառայություններն է առաջարկում


Narek  իրավաբանական և  խորհրդատվական գրասենյակը, որտեղ աշխատում է  նաև մեր հայրենակից Հրանուշ Շահբազյանը, կատարում է իրավական գործառույթներ , նաև  տրամադրում է որակյալ իրավաբանական օգնություն  այսօրվա  դրույքաչափերից  բավական մատչելի:

Մեր հայրենակիցների համար  առաջին լսումը անվճար է, իսկ հետագա գործողությունները բավական մատչելի գներով:
Narek  իրավաբանական և  խորհրդատվական գրասենյակը ձեզ կարող է օգնել ամուսնանալ  նրա  հետ, ով  գտնվում է  ձեզանից հեռու և ապրում է  այլ երկրում է  և  կարիք  կա նրան արտասահմանից  բերել  նիդերլանդներ, կամ ցանկանում եք ձեզ մոտ հրավիրել Ձեր հարազատին :
Narek  գրասենյակը  նաև իրավաբանական խորհրդատվություններ է մատուցում.
քրեական, աշխատանքային և այլ փոխհարաբերությունների բնագավառում:
Մանրամասնությունների համար այցելեք Narek  իրավաբանական և  խորհրդատվական գրասենյակի կայք.
կամ գրել .
Email:
info@narek-juridischadvies.nl
Զանգահարել.
Tel: +31640059579
Beste Armeniërs,
Onlangs heb ik een eigen juridisch adviesbureau geopend in Maastricht. Ons kantoor is gespecialiseerd in MVV zaken (partner/echtgenoot(e) of gezinslid naar Nederland halen). Bovendien geven wij advies op het gebied van arbeidsrecht, personen-en familierecht, verbintenissenrecht en strafrecht/strafprocesrecht.
Voor meer informatie bezoek onze website:
https://www.narek-juridischadvies.nl/
info@narek-juridischadvies.nl
Tel: +31640059579

Պատմութիւն Հայոց Ամսթէրտամայ եւ Սուրբ Հոգի եկեղեցւոյ խորագրով դասախօսութիւն

Խաչիկ Կիւրեղեան Պալըքճեան поделился публикацией Ani Miutyun Dordrecht.


Երեկ, 28 Յունուար 2018 թուին, Հոլլանտայի Տօրտրէխտ քաղաքի «Անի» Միութեան մէջ տեղի ունեցաւ (Պատմութիւն Հայոց Ամսթէրտամայ եւ Սուրբ Հոգի) եկեղեցւոյ խորագրով դասախօսութիւնս.
Նախքան ծրագրի սկսիլը, միութեանս կիրակնօրեայ դպրոցի փոքրիկներու մասնակցութեամբ պահ մը յարգանքի տուրք մատուցուեցաւ վերջերս մեր զոհուած զինուորներու յիշատակին.
Դասախօսութեան մասնակցած էր 25-30 ազգասէր եւ հետաքրքրուած տարեց եւ երիտասարդ անձեր, որոնք 1,45 վայրկեան տեւող հազուագիւտ վաւերագրերով ցուցադրուած դասախօսութեան աւարտին, իրենց հարցերը ուղղեցին դասախօսին.
Խորին շնորհաւորանքներս Անի միութեան վարչական կազմին, որոնց զոհաբերութեամբ եւ ազգային պարտաճանաչութեամբ, ամեն կիրակի մեր փոքրիկներուն կը դասաւանդուի հայոց լեզուն եւ ստեղծուած է ազգային ջերմ մթնոլորտ.
Թող՝ Ամենակալն Աստուծոյ աջը ձեզ եւ ձեր միութեան ազգանուէր աշխատանքները առաջնորդէ ու հովանաւորէ.



Sunday, 28 January 2018

Սեպուհ Աբրահամյանը կառաջադրվի Նիդերլանդներում PvdA կուսակցության ցուցակում

«Կջանամ իմ բոլոր ուժերով նպաստել
իմ  հայ և հոլանդացի հայրենակիցների
խնդիրների լուծմանը»



ՀՅԴ Երիտասարդական թևի ակտիվ անդամ, խոստումնալից և աշխատասեր այս երիտասարդի հետ ծանոթացա AGBUYoung Professionals Amsterdam-ի կողմից
կազմակերպված երիտասարդական հետաքրքիր “Speak Up” կոչվող միջոցառման շրջանակներում։ Տպավորությունս շատ դրական էր, քանի որ նա՝ երեկոյի շրջանակում, միանգամից առանձնացավ իր բովանդակալից և  յուրօրինակ ելույթով. Լավ պատրաստվածություն, պրոֆեսիոնալիզմ, սահուն խոսք և դինամիկա, սուր միտք, հումորի զգացում, մի խոսքով՝ հետաքրքիր խոսնակ էր իմ տեսանկյունից։ Այդ երեկո ինքս ինձ համար որոշեցի, որ այս երիտասարդը դեռ առաջընթաց է ունենալու կյանքում։
Այդ օրվանից անցել է ընդամենը երկու տարի, և վերջերս տեղեկացա, որ Սեպուհը պատրաստվում է ընտրությունների, առաջադրվել է Նիդերլանդական PvdA կուսակցության ցուցակում։ Որոշեցի զրուցել նրա հետ։ Մեր կարծիքով բավական հետաքրքիր  այս զրույցը  սիրով ներկայացնում ենք «Նիդերլանդական Օրագրի» մեր ընթերցողին։


 – Սեպուհ, դու Ալկմար քաղաքի տարածքաշրջանի PvdA կուսակցության ցուցակում ես առաջադրված, և ընդամենը 250 ձայնը բավական կլինի ձեր կուսակցությանը իր ներկայությունն ապահովելու տեղական ինքնակառավարման  մարմիններում: Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, ինչպե՞ս ես պատրաստվում ընտրություններին, ի՞նչ գործունեություն ես ծավալում. հավաքներ, խոստումներ և այլ: Ինչպես Հայաստանու՞մ է, թե՞  այստեղ այլ է.

Նիդերլանդներում ի տարբերություն Հայաստանի և այլ երկրների, շատ մեծ հետաքրքրություն չկա տեղական ընտրությունների հանդեպ՝  ինչպես ընտրողների, այնպես էլ ընտրվողների կողմից։ Իշխանություններն ու կուսակցությունները մեծ ջանքեր են թափում քաղաքականությամբ հետաքրքրվողների շրջանում նրանց մոտ այս ընտրությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու համար։ Դրանով է բացատրվում ընտրվելու համար անհրաժեշտ քվեների համեմատաբար փոքր թիվը։ Հակառակ պարագային Ալկմարի նման մեծ քաղաքում անհամեմատ առավել մեծ քվեների կարիք կլիներ։ Քարոզարշավն ընթանում է երկու ուղղությամբ։ Ընդհանուր գաղափարական քարոզչությունը իրականացնում է կուսակցությունը՝ տարբեր տեսակի հավաքների և ժողովների ժամանակ բացատրելով կուսակցության տեսլականը և քաղաքականությունը։ Դրան զուգահեռ ավագանու յուրաքանչյուր թեկնածու փորձում է իր քարոզչությունն իրականացնել այն միջավայրերում, որտեղ հնարավորինս շատ քվեներ կարող է շահել։ Ընդհանուր կարծիք կա, որ նախորդ կառավարության մեջ աշխատավորական (PvdA)կուսակցությունը հեռացել է իր ընկերվարական սկզբունքներից։ Դրան չհամաձայնելով հանդերձ՝ մենք հիմա փորձում ենք շատ իրատեսական քայլեր կատարել հասարակ ժողովրդի ընկերային վիճակը տարբեր բնագավառներում բարելավելու համար։
.
- Սեպուհ, եթե չեմ սխալվում, դու եղել ես Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդական թևի առաջնորդ։ Շարունակելու՞ ես Երիտասարդական թևի հետ համագործակցությունդ։ Այն, որ հիմա PvdA կուսակցության ցուցակում ես առաջադրված, նշանակու՞մ է, արդյոք, որ հետ ես կանգնում քո՝ Դաշնակցական գաղափարախոսությունից՝ դադարեցնելով վերջինիս հետ համագործակցությունդ։ Մի՞գուցե, սա այն դեպքերից է, երբ փորձելու ես իրականացնել երկկուսակցական համագործակցություն։ Իսկ, մի՞գուցե, սա դիվանագիտություն է, որի նպատակն ու արդյունքը հետո ենք հասկանալու և տեսնելու։

Մի ճշտում. ես ՀՅԴ երիտասարդականի առաջնորդը չեմ եղել և չեմ հավակնում լինել, որովհետև Դաշնակցության մեջ ընդհանրապես առաջնորդներ չկան։ Իմ մասնակցությունը PvdA-ին հնարավոր է, որովհետև ո՛չ Դաշնակցությունը և ո՛չ էլ PvdA-ն այս կապակցությամբ սահմանափակումներ չունեն։ Բնականաբար, շարունակելու եմ հնարավորինս մասնակցել երկուսի գործնեությանը և հուսամ, որ սա արդյունավետ ձև է, քանի որ գործունեության դաշտերը տարբեր են։ Դաշնակցությունը Նիդերլանդների քաղաքական կյանքին չի մասնակցում, ուրեմն հակասություններ չեն կարող լինել։ Մյուս կողմից, երկուսն էլ ընկերվար կուսակցություններ են և ընդհանուր նպատակը ընկերվարությունն է։
- Գաղտնիք չէ, որ դու կուսակցական ընտանիքից ես. հայրդ՝ Մասիս Աբրահամյանը, Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի ղեկավարն է, քույրդ՝ Սարինե Աբրահամյանը, Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ է: Կուսակցական ընտանիք՝ դա հե՞շտ է, թե՞ դժվար; Որքանով է այս փաստը քեզ օգնում կամ, միգուցե, խանգարում քո ՝ քաղաքական դաշտի կայացման ճանապարհին։ Ի՞նչ ես սովորել ծնողներիցդ։
Շատերը մտածում են, որ հայրս իր զավակներին թելադրել է հետևել իր անցած ուղուն ։ Իրականում նման բան երբեք չի եղել։ Ուղղակի կա մի բնական կանոն, որ երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են:   Այն միջվայրում, որն առաջացրել են իմ ծնողները (իմիջիայլոց ասեմ, որ ամենադաշնակցականը մեր ընտանիքում մայրս է, որովհետև ունի Արամ Մանուկյանի չափանիշներին հավասար նվիրվածություն, չնայած ՀՅԴ անդամ չէ) այլ կերպ հնարավոր չէր։ Մենք մեր գիտակցական կյանքի լուսաբացին արդեն ստացանք այն ամենն, ինչը մեզ դարձրեց այն, ինչ կանք այսօր։ Խանգարել՝ երբեք։ Սուր բանավեճեր քաղաքականության մասին միշտ էլ կան, բայց դրանք ընդամենը հղկում և զարգացնում են միտքը։ Օգնում է շատ, որովհետև կողքիդ գաղափարակից ունենալը միշտ էլ մեծ առավելություն է։
.
- Ինչպե՞ս է PvdA-ն վերաբերվում երկկուսակցական լինելու փաստին և ինչպե՞ս ես պատկերացնում համագործակցությունը քո հարազատ Դաշնակցության հետ /ի՞նչ ձևով, ֆորմատով/: Հետաքրքիր է, ինչու՞ հենց PvdA կուսակցությունն ընտրեցիր։ Ի՞նչ հեռանկարներ ես տեսնում առաջիկայում, ի՞նչ ծրագրեր ունես նրանց հետ իրագործելու։

Նիդերլանդների աշխատավորական կուսակցությունն իմ դաշնակցական լինելու հետ որևէ խնդիր չունի, քանի որ շատ լավ ծանոթ են Դաշնակցության գաղափարական հենքին։ Ընդհակառակը, նրանք սա տեսնում են որպես կուսակցության հարստացում, քանի որ Դաշնակցությունը աշխարհում ընկերվարությունը սերտած ամենափորձառու կուսակցություններից է։

Առաջին հերթին, որովհետև ես Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ եմ։ Որպես դաշնակցական՝ ես չեմ կարող մասնակցել այս երկրի քաղաքական կյանքին, բայց՝ որպես ընկերվար, կարող եմ նույն գաղափարները կիսող կուսակցության կազմում իրականացնել ընկերվարության հիմնական գաղափարախոսությունը։ Դաշնակցության, PvdA-ի և ընկերվար մնացած բոլոր կուսակցությունների հիմնական նպատակը ընկերվար հասարակությունն է, որտեղ տիրում են արդարությունն ու հավասարությունը։ Հայաստանում և Նիդերլանդներում պայմանները, բնականաբար, այլ են, բայց հանուն այս բարձր նպատակների պայքարի ուղղությունը նույնն է։ Ուրեմն, որտեղ էլ որ լինես կարող ես պայքարել, որպեսզի հասարակությունը, որի  մասնիկն ես,  առավել արդար և հավասար լինի։
.
- Որպես հոլանդահայ, ով քաջատեղյակ է թե՛ նիդերլանդական, թե հայկական քաղաքական դաշտին՝ ի՞նչ տարբերություններ կառանձնացնես երկու երկրների ընտրարշավների մեջ։

Հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող այս երկրները, բնականաբար, շատ տարբեր են իրենց պատմությամբ, մշակույթով, տնտեսական զարգացման աստիճանով, ավանդույթներով և, գուցե, հարյուրավոր այլ հատկանիշներով։ Հետևաբար շատ բնական է, որ քաղաքական համակարգն էլ բոլորովին այլ չափանիշների վրա է ձևավորված և ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը խիստ տարբեր է։ Նիդերլանդներում հասարակության համար ընտրությունները միջոց են հասարակական կյանքը բարելավելու համար։ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դեռ ձևավորման փուլում է, ուրեմն լիարժեք ընտրություններ անց կացնելը դեռ խնդիր է, որը կարոտ է իր լուծմանը։ Բայց մեկ օրինակով կարելի է բացատրել այս մեծ տարբերությունը։ Հոլանդացին իր ավագանիից սպասում է ժամանակակից և  լիակատար  տեխնոլոգիաների  կիրառում, օրինակ աղբահանման մեջ, այնինչ Հայաստանում  հայ ընտրողին բավարար կլինի  քանդված փողոցը ասվալտապատելը, դա կհամարվի արդեն մեծ առաջընթած։
.
- Հոլանդիայի հայ համայնքին, ինպես նաև քո հարազատ կուսակցությանն ինչպե՞ս կանդրադառնա քո ընտրվելու փաստը։
Բարեբախտաբար, ես Նիդերլանդների տեղական ընտրությունների միակ հայ թեկնածուն չեմ և կարծում եմ, որ Նիդերլանդահայությունը շատ դրական է վերաբերվում իր անդամների ներկայությանը իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում։ Սա բոլոր առումներով դրական է և խոսում է մեր ազգի բարձր հատկանիշների մասին։ Համոզված եմ, որ ինչպես կուսակիցներս, այնպես էլ հայրենակիցներս շատ կուրախանան իմ ընտրվելու դեպքում։ Ես էլ անպայմանորեն կջանամ իմ բոլոր ուժերով նպաստել իմ հայ և հոլանդացի հայրենակիցների խնդիրների լուծմանը։
.
- Կպատմե՞ս՝ մինչ օրս ինչպես ես մասնակից եղել Նիդերլանդների հայության կյանքին: Ցույցերի ժամանակ եղե՞լ են հետաքրքիր շփումներ, ինչու չէ նաև՝ կոնֆլիկտներ։ Հիշողությանդ մեջ մնացած ամենահետաքրքիր պահերից կպատմե՞ս:

Սեպուհ Աբրահամյանը Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ


.
Իմ գործունեությունը Դաշնակցության մեջ հիմնականում վերաբերում է երիտասարդական միության աշխատանքներին։ Համարյա բոլոր կարևոր միջոցառումներին մասնակից եմ եղել՝ երբեմն հանրահավաքների բեմին, մեծամասամբ էլ՝ վարագույրի հետևում կատարվող կազմակերպական աշխատանքներին։ Հասարակական աշխատանքը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Դու պետք է պատրաստ լինես շատ զրկանքներ կրելու, որ օգտակար լինես ազգիդ և ժողովրդիդ։ Հատկապես հպարտ եմ, երբ մասնակցեցի Նիդերլանդների հանրային հեռուստատեսության  «Պաու» հաղորդմանը, որը Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի առնչությամբ կազմակերպված բանավեճ էր։ Ընդհարումներ, բարեբախտաբար, չեն եղել, բայց հատկապես ադրբեջանցիների հետ հրապարակային և անձնական շատ բանավեճեր են եղել։ Մենք շատ լավ գիտենք մեր ազգային իրավունքները և վստահ ենք, որ դրանք չեն հակադրվում համամարդկային շահերին։ Այդ առումով ինքնավստահության պակաս չունենք։
.
- Ինչի՞ մասին է երազում Սեպուհ Աբրահամյանը քաղաքական ոլորտում և ի՞նչ առաջիկա պլաններ, նպատակներ ունի իրականացնելու։
Ես վերևում խոսեցի Արամ Մանուկյանի նվիրվածության մասին։ Նրա և նրա նմանների կյանքի գնով վերականգնվեց Հայաստանի անկախ պետականությունը, որի հարյուրամյակն ենք նշելու այս տարի։ Իմ երազանքները երբեք անձնական չեն և չեն էլ կարող լինել։ Իմ երազանքը նվիրվածության Արամյան մակարդակին ձգտելն ու հասնելն է, որպեսզի կարողանամ ժողովրդիս այնպես ծառայել, որ նրա խնդիրները հնարավորինս լուծվեն։ Երանի ես և գաղափարակիցներս գտնեինք մարդկանց հոգու այն բանալին, որը նրանց կդարձներ ավելի շրջահայաց. երբ մարդը կձգտի ո՛չ միայն սեփական կյանքի բարելավմանը, այլ նաև իր կողակցի, հայրենակցի և համայն մարդկության կյանքի։
.

Հարցազրույցը՝   Մարիշա  Շիկի

.
«Նիդերլանդական Օրագրի» և  նրա ընթերցողների անունից հաջողություն մաղթենք մեր երիտասարդ հայրենակցին:  Հուսով ենք, որ  մարտի 21-ին Ալկմարի տարածաշրջանում ապրող հայերը (և ոչ միայն նրանք) տեղական ինքնակառավարման  մարմինների ընտրություններում մարտի 21-ին իրենց նախապատվությունը կտան PvdA-ի 2-րդ համարի ընտրացուցակին, որտեղ  և  10 համարի ներքո ընդգրկված  է  Սեպուհ Աբրահամյանը։

Friday, 26 January 2018

Հոդված հայոց լեզվի մասին հոլանդական Den Haag Centraal (DHC) թերթում

Mato Hakhverdian
Van Charles Aznavour tot Kim Kardashian¨

  • Een artikel over Armeense taal in de krant Den Haag Centraal (DHC) van 25 januari 2018.

  • An article about Armenian language in Dutch paper Den Haag Centraal (DHC), published on 25 January 2018.

  • Հոդված հայոց լեզվի մասին հոլանդական Den Haag Centraal (DHC) թերթում, հրատարակվել է 25 հունվարի 2018 թ

Saturday, 20 January 2018

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԻՆԱՍ ԱՄԱՍԻԱՑԻ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ


Խաչիկ Կիւրեղեան Պալըքճեան



Այսօր, 250 տարիներ առաջ, 19 Յունուար 1768 թուին, մահացաւ Ամսթէրտամի հոգեւոր հովիւ Յովհաննէս Մինաս Ամասիացի Աստուածաբան վարդապետը, որուն գրչութեան պատկանող բազմաթիւ ձեռագրեր ներկայիս կը պահպանուին Վենետիկ, Վիեննա, Երուսաղէմ, Երեւան եւ Ամսթէրտամ, որոնցմէ մին է ներքեւ ներկայացուած ձեռագրի օրինակը:



ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՁԵՌԱԳՐԱՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ, թիւ 1
«Համառօտ Ներկայացուցմունք տրամաբանութեանց»
Գրիչ: Յովհաննէս Մինաս վարդապետ ԱմասիացիԱռաջնորդ Ամսթէրտամի «Սուրբ Հոգի» եկեղեցւոյ 1734-1768 թուին:
Սոյն Ձեռագիրը թարգմանութիւնն է Պուրխըրստայք (Պուկըրտիսիուս) Ֆրանսիսի (Burgersdyck [Burgersdicius] Francis):
Հոլանտացի յայտնի իմաստասէր, ծնեալ 1590 թուին Լիեր՝ Հոլանտայի Տէլֆտ քաղաքին մօտ, մահացեալ 1629 թուին: Դասախօսած է Իմաստասիրութիւն՝ Սալմուր եւ Լէյտըն քաղաքները: Ունի բազմաթիւ երկեր, որոնցմէ երկհատոր (Institutiones logicae)=Ներկայացուցմունք Տրամաբանութեան:
Սոյն ձեռագիրը ներկայիս կը գտնուի Ամսթէրտամի Համալսարանի Բացառիկ Հաւաքածոներու Յարկաբաժինը:
ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ
Համառօտ ներկայացուցմունք տրամաբանութեանց 'ի Ֆռանքոնիսի Պուռկեռստիչի, հրապիրական մեծի Ֆիլիսոֆայի արարեալ 'ի կիրառումն դպրատանց Հօլլանդիացւոց, լեզուաւ
Լաթինականաւ:
Իսկ թարգմանութեամբ 'ի լոյս ածեցեալ 'ի հայկական բարբառ, 'ի յԱմստրդամ, 'ի Յոհաննիսէ վարդապետէ Ամասիացւոյ՝ յաշակերտէ երիցս երանեալ սրբազան կաթողիկոսին Ղազարու Ջահկեցւոյ:
'Ի հայրապետութեան տեառն Աղեկսանդրու սրբազան կաթողիկոսին Ամենից Հայոց Կոստանդնու Պօլսեցւոյ: 'Ի թուոյ փրկչին 1755, եւ հոկտեմբերի 22: 'Ի հոյակապ եւ 'ի գերահռջակ քաղաքն յԱմստրդամ:

Friday, 19 January 2018

Armeense dans bij de theater De Vaillant in Den Haag

• Armeense dans bij de theater De Vaillant in Den Haag
• Armenian Dance at Theatre De Vaillant in The Hague
• Հայկական պարեր Հաագայի «Դե Վայանտ» թատրոնում
Armeense dans bij Werelddansvoorstelling
in theater De Vaillant in Den Haag

Wat: Op vrijdag 26 januari 2018 wordt in theater De Vaillant de Voorstelling Werelddans gehouden. De Armeense Culturele Vereniging Abovian zal zich tijdens deze voorstelling presenteren met Armeense dans door de dansgroep van de Vereniging onder leiding van Gagik Avetisyan.

Datum: Vrijdag, 26 januari 2018
Tijd: 20.00 uur
Plaats: Theater De Vaillant
Adres: Hobbemastraat 120 – 2526 JS Den Haag
Toegang: 5 euro




Հայկական պարեր Համաշխարհային պարեր տոնահանդեսում
Հաագայի «Դե Վայանտ» թատրոնում
Թեմա` 2018 թ. հունվարի 26-ին, ուրբաթ օրը, Հաագայի «Դե Վայանտ» թատրոնում «Համաշխարհային պարեր» տոնահանդեսում հայկական պարերով հանդես կգա Աբովյան մշակութային միության պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ։

Թվական` Ուրբաթ, 26 հունվարի 2018
Ժամը` 20-ին
Վայրը` «Դե Վայանտ» թատերասրահ
Հասցե` Hobbemastraat 120, 2526 JS Հաագա
Մուտքը` 5 եվրո
Տոմսեր և տեղեկություն` www.werelddanswerkplaats.nl

Նիդերլանդներում տեղի ունեցող փոթորիկը նախազգուշացման «կարմիր» աստիճանի է եղել

#storm #Nederland
18/01/2018:Այսօր Նիդերլանդներում տեղի ունեցող փոթորիկը նախազգուշացման «կարմիր» աստիճանի է եղել, քամու ուժգնությունը հասել է 130 կմ/ժ-ի:Փոթորկի պատճառվ խախտվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Հայտնի է, որ արմատախիլ են եղել ծառեր ու բեռնատարներ են շուռ եկել: Փրկարարական ծառայությունները գրանցվել են 1000-ից ավելի մեծ ու փոքր դեպքեր: Կան մարդկային զոհեր...






ԱՆԻ Միութեան Վարչութիւնը կը կազմակերպէ Դասախօսութիւն


ԱՆԻ Միութեան Վարչութիւնը կը կազմակերպէ Դասախօսութիւն
Ani Miutyun Dordrecht
28-ը ՀՈՒՆՎԱՐԻ 2018թ ժ. 14.30
Հասցե.
Dordrecht 3317 BC Admiraalsplein 168
Դասախօսութիին /Lezing
Պատմութիւն Ամստէրթամայ Եւ Սուրբ Հոգի Եկեղեցոյ
Դասախօս' Խաչիկ Կիւրեղեան Պալըքճեան
Մուտքն ազատ է


Նիդերլանդական, թե՞ Նիդեռլանդական


Ո՞րն է ճիշտ տարբերակը



Հայկական դպրոցական Մեծ Հանրագիտարանում Նիդեր(ռ)լանդներ բառը գրվում է Ռ-ով: Նույնն ենք հանդիպում Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարանում (Հովհաննես Խաչատուրի Բարսեղյան։ «Լույս» Հրատարակչություն, Երեւան, 1973), սակայն 1975թ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի կողմից հրատարակված Լեզվաբանական բառարանում կարդում ենք՝ ՆԻԴԵՐԼԱՆԴԵՐԵՆ (Ր-ով) բառը (Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա, Երեւան, 1975): Այստեղ կիսվում են նաև լեզվաբանների կարծիքները: Մեկը կողմնակից է Ռ-ին, մյուսը պնդում է, որ ՆԻԴԵՐ(Ռ)ԼԱՆԴԱԿԱՆԸ պետք է հենց Ր-ով էլ գրվի:

Ո՞րն է այս պահին պետականորեն ամրագրված ճիշտ տարբերակը և ինչպե՞ս գրել այս բառը: Այս հարցով դ
իմեցինք Լեզվի տեսչության մասնագետ Երազիկ Գրիգորյանին: Նա հայտնեց հետևյալը.

«Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական կազմկերպությունը տիրապետում է Ստանդարտների ազգային ինստիտուտում հաստատված երկրանունների ցանկին, որտեղ այս երկրի անունը գրանցված է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ ձևով: Ճիշտ է, հայերենում Լ-ից ու Ն-ից առաջ գրում ենք Ռ, բայց այս սկզբունքը Նիդերլանդներ-ի դեպքում չի կիրառվել, քանի որ որոշումն ընդունողները ՆԻԴԵՐ և ԼԱՆԴ բաղադրիչները ընկալել են որպես առանձին միավորներ: Իհարկե, կարելի է վիճել` մատնացույց անելով մի այլ` օտար բառերը մեկ միավոր համարելու սկզբունքը (ԵԹԵ բաղադրիչները հստակ որպես առանձին միավորներ չեն ընկալվում): Բայց մենք ունենք նաև ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ, ԻՆՏԵՐՆԵՏ բառերը և այլն: Վերևում ընդգծածս ԵԹԵ-ները դժվարացնում են բոլոր դեպքերի համար մի ընդհանուր որոշման ընդունումը: Գուցե արժի ընդունված ստանդարտը վերանայելու հարց բարձրացնել, բայց առայժմ առաջնորդվում ենք եղածով ու գրում ենք ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ»:


Մինչ այս հարցին հստակ պատասխան չի տրվել, հետևելով ներկա գործող կարգին, մոտ մեկ ամիս առաջ վերանայած մեր մոտեցումը կրկին փոխում ենք և պահպանում մեր կայքի նախկին տարբերակը՝ «Նիդերլանդական Օրագիր» :

Wednesday, 17 January 2018

Համերգային աֆիշա

ՍԻՐՈՒՇՈ.  ԱՌԱՋԻՆ  ԱՆԳԱՄ՝   ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Շուտով՝  25-ը ՓԵՏՐՎԱՐԻ, ժամը 18-ին
Կենդանի համերգային կատարում ՝  ԱՆԻ պարախմբի հետ համատեղ
հասցե.
Stadsschouwburg
Keizer Karelplein 32h
6511 NH  Nijmegen
Մանրամասնությունների  համար այցելեք ՝



.
Կենդանի համերգային կատարում ՝  ԱՆԻ պարախմբի հետ համատեղ
Սիրուշոն միջազգային ճանաչում  ստացած  հայ երգչուհիներից է, ով «Եվրատեսիլ 2007» երգի մրցույթի փառատոնում շահեց հանդիսատեսի  համակրանքը: Սիրուշոն իր «Քելե Քելե» երգը ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրեց  4-րդ պատվավոր տեղը։   Քելե-Քելեն հիթ դարձավ ամբողջ աշխարհի եվրատեսիլյան երկրպագուների շրջանակում:
Սիրուշոն  ամենատարբեր երաժշտական փառատոններում, օրինակ ՝ Հայաստանի ազգային երաժշտական , «Կռունկ», «Ոսկե Քնար», «Տաշիր»  MCLUB AMVA, «Թոփ 10», «Ես» ամսագրի,  Եվրատեսիլ երգի, «Լայշրի», «Վան»,  The Armenian Pulse , Music Award DAF Bama  մրցանակաբաշխություններում բազմաթիվ անգամ հաղթող է ճանաչվել՝
«Հայ երգի ապագան», «Լավագույն երգչուհի»,«Լավագույն երգ», «Տարվա լավագույն ալբոմ» , «Լավագույն տեսահոլովակ»,  «Հայ երգի թագուհի», «Եվրատեսիլի» երկրպագուների մրցանակ,
«Լավագույն միջազգային հայ երգչուհի», «Ամենաշատ վաճառված ալբոմ»,  «Լավագույն մեդիա աստղ», «Հայ երգը Եվրոպայում տարածելու համար»,«Հայ փոփ երգի թագուհի» անվանակարգերում:
Սիրանուշ Հարությունյանը ծնվել է 1987թ-հունվարի 7-ին,  Երևանում:  Հանրությանը  հայտնի է Սիրուշո  անունով, ՀՀ վաստակավոր արտիստ է: Երգել սկսել է  7 տարեկանից ։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն թվականին նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Հայ երգի ապագա», «Լավագույն Ալբոմ», «Լավագույն երգչուհի»։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։  BBC-ն  անդրադառնալով 2008 թվականի  Սիրուշոյի հաջողությանը  նրան  որակել է  որպես «Ազգային գանձ»:
2012 թվականի դեկտեմբերին Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները:  Սիրուշոն թողարում է իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն, որում հիմնականում ներկայացված են հայկական մշակույթն ու զարդարվեստը՝ ժամանակակից նորաձև թրենդների հետ միաձուլված: Սիրուշոն միակ հայ արտիստն է, ով երեք անգամ ներկայացված է եղել World Music Awards-ում իր «Պռեգոմեշ» երգով:
Stadsschouwburg
Keizer Karelplein 32h
6511 NH  Nijmegen

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԵՐԳ
Zaterdag 17 maart 2018
14:15- 16:35 | Concertgebouw Amsterdam-Grote zaal
Adres: Concertgebouwplein 10, 1071 LN Amsterdam
Prijs vanaf € 34,00




Տիգրան Համասյանը հայազգի ջազ դաշնակահար է։ 2006 թվականին աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (անգլ.՝ Thelonious Monk International Jazz Competition) հաղթող։
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։ Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։
Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։
Փառատոններից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան էր տպավորվել տղայի հրաշալի նվագով, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Ֆրանսիայում մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։
Տիգրանի նախնիները Կարսից են։ Նրա նախապապը՝ Ալեքսան Հայրապետյանը, Կարսի Բաշքադիկլար գյուղից է, նախատատը՝ Հռիփսիմե (Հոռոմսիմ) Ալեքսանյանը, Կարսի Փիլվարի գյուղից։ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է Կարսի Բաշքադիկլար գյուղի 1902 թ. Չափաբերական մատյանը, որում նոյեմբերի 28-ին գրանցված է 21-ամյա Ալեքսանի և 19-ամյա Հռիփսիմեի ամուսնությունը, իսկ 1907-ի հունիսի 1-ին՝ նրանց առաջնեկի՝ Ցոլակի ծնունդը։
Ջարդի տարիներին թուրքերը սպանել են Ալեքսանին, և Հռիփսիմեն մենակ է մնացել երեք երեխաների հետ։ Անհայտ է, թե ինչպես, սակայն 1917-1918 թթ. Հռիփսիմեն կարողացել է երեխաների հետ Կարսից փախչել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)՝ իր հետ տանելով նաև իր եղբոր և տեգոր որբ մնացած երեխաներին։
«Երբեք չի պատմել մանրամասներ.երգում էր ու լացում։ Միայն մի դրվագ եմ հիշում, որ ասում էր «փախեփախի» ժամանակ երեխեքը սոված էին, ստիպված էի դիակների վրայով գնալ-բարձրանալ դարման բերել, երեխեքին կերակրել»,- հիշում է Տիգրանի տատը՝ Մելանյա Ցոլակի Հայրապետյանը։
35-ամյա Հռիփսիմեն՝ չկարողանալով պահել իր հոգածության տակ մնացած 8 երեխաներին, իր ամենափոքր աղջկան՝ Սալաթին թողել է Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում. կարճ ժամանակ անց Սալաթը մահացել է որբանոցում։ «Հիմա եմ մտածում, թե ոնց է կարողացել իր սեփական երեխուն տալ որբանոց ու պահել եղբոր ու տեգոր որբերին։ Սուգ ուներ հոգում, միշտ սևի մեջ էր։ Հետո իր տղաներից մեկն էլ անվերադարձ գնաց պատերազմ, մորս մահից հետո փոքր եղբորս էլ տատս մեծացրեց»,- մտորում է Տիգրանի տատը՝ տիկին Մելանյան։
Հռիփսիմե Ալեքսանյանը կրթություն չի ստացել, բայց ժողովրդական բանահյուսության մեծ գիտակ է եղել, թոռների դաստիրակությամբ ինքն է զբաղվել. «Այնքան առակներ, խրատներ, ոտանավորներ ու հեքիաթներ՝ ամբողջն անգիր ասում էր։ Մեր՝ իր թոռների դաստիարակությամբ ինքն է զբաղվել, ես մորս ինձ հետ անցկացրած ժամանակը չեմ հիշում, տատիկս է մեզ մեծացրել-դաստիարակել»,- պատմում է տիկին Մելանյան։
Տիգրան Համասյանի մյուս մեծ տատը՝ Անժելա Օլթեցյանը, նույնպես Կարսից է։ Ջարդերի ժամանակ նրա աչքի առաջ ամբողջ ընտանիքին սպանել են՝ միայն ինքն ու երկու քույրերն են կարողացել փրկվել։
«Սկեսուրս իր երկու քույրերի հետ Ալեքսանդրապոլի Պոլիգոնի որբանոցում է հայտնվել (այդ տարիներին Ալեքսանդրապոլում գործող Ամերիկյան նպաստամատույցի որբանոցներից մեկը-հեղ): Երկու քույրերին որբանոցից ուղարկել են Ամերիկա։ Իսկ իրեն հետագայում որդեգրել է իր քեռին՝ տալով իր Բիշարյան ազգանունը»-պատմում է տիկին Մելանյան։
Չնայած Օլթեցյան քույրերը Ամերիկայից հարցումներ են ուղարկել Անժելային փնտրելու համար, սովետական տարիներն ու վախի մթնոլորտը խոչընդոտել են միմյանց գտնելը։
Տիգրան Համասյանը ցեղասպանությունից փրկված նախնիների պատմությունից շատ բան չգիտի. «Տատս պատմում է, որ մեծ տատս՝ Հռիփսիմեն, երբ մենակ էր լինում «Կռունկն» էր երգում ու լացում, նա ամբողջ կյանքում սև գլխաշորը չի հանել գլխից, իսկ մյուս տատս՝ Անժելան, էդպես էլ չի իմացել, որ իր քույրերն իրեն փնտրել են»։
Տիգրանի վերջերս թողարկված «Ծաղրարմատ» սկավառակը տարբերվում է իր մնացած ալբոմներից, այստեղ շատ է իր պատմությունը՝ «Յասամանը»՝ Տիգրանի մանկության տան բակի յասամանն է, «Երգ Մելանին և Ռաֆիկին»՝ տատին ու պապին է նվիրված, «Կարս»՝ դարերի վերքերը («Կարս 2»)։
«Սա իմ փորձն է ինքս իմ մեջ նայելու, ինքս ինձ ճանաչելու, արմատներս հասկանալու։ Պետք է բնությանը մոտ լինենք, փորձենք ճանաչել մեզ, մեր էությունը. բնությունը միշտ հաղթում է մարդկային բարդույթները։ Այս ալբոմը մի տեսակ կարոտ ու կարոտախտ է մարդկայինի՝ դեպի հոգևորը, դեպի սիրառատը, դեպի արմատները. այն մի տեսակ զոհաբերություն ունի իր մեջ, զոհաբերություն հանուն մարդակայինի ոգեշնչման»,-ասում է ֆոլկլորային իմպրովիզների վարպետ 31-ամյա Տիգրան Համասյանը։


ԵՐԿՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ara Ayvazyan - Abaranci AroMurad MsheciԿարեն Մշեցի


Հարգելի բարեկամներ , դուք կարող եք մասնակիցը լինել ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ խորագիրը կրող հայ ազգագրական համերգի: Հազվադեպ է լինում, երբ արտերկիր հյուրախաղերի է գալիս ազգագրական նման հիանալի խումբ: Սա մեր հրաշք հայկական զտարյուն ու մաքուր երգը, մեր բազմադարյան հայրենիքի նիստն ու կացը , կենցաղն արտացոլող կարոտի կանչն է բոլորիս: Կարոտի ' հային հայ պահող ու ոգեկոչող կանչ, որ հրավիրում է բոլորիս ներկա գտնվել ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ, ՄՈՒՐԱԴ ԵՎ ԿԱՐԵՆ ՄՇԵՑԻՆԵՐԻ Բելգիայում և Հոլանդիայում կազմակերպած համերգներին:
Բաց մի թողեք բացառիկ համերգը դիտելու այս հնարավորությունը: Եկեք լսելու մեր նախնիների երգերը, եկեք վայելելու հայկական ազգայինը:
ԵՎ այսպես միայն երկու անգամ մայիսի 5-ին Բելգիայում և 12-ին Հոլանդիայում: Հասցեն և հեռախոսահամարները նշված են ստորև տեղադրված ցուցապաստառում:

Hakob Armen Mesrop Khudagulyann