The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Thursday, 28 December 2017

Արտաքսում են 9 տարի Բելգիայում ապրած ընտանիքին



«Այն, որ մարդուն տեղահան են արել սեփական տնից ` ես սարսափելի եմ համարում»

«Այն, որ  մարդուն տեղահան են արել սեփական տնից `  ես  սարսափելի  եմ համարում»
Հայ ընտանիքներին արտաքսում է սպասվում:  Իրավապահները նրանց ծննդյան տոներից մի քանի օր առաջ  ձերբակալել ու տեղափոխել են միգրանտների արտաքսման համար նախատեսված  փակ ճամբար:
Նրանք Բելգիայում ապրում են արդեն 9 տարի: 11 անձանցից երեքը երեխաներ են: Նրանցից Քրիսինեն, ով սովորում է Էկլո քաղաքի դպրոցներից մեկում, գերազանց տիրապետում է հոլանդերեն լեզվին:
Հայերի ընտանիքը Ծննդյան տոներն անց են կացրել միգրանտների փակ կենտրոնում: Անցած շաբաթ արտաքսման նպատակով ձերբակալել են ընտանիքին և 3 երեխաներին : Զարմանալի է նրանց ձերբակալման պահը ՝ վերջին դասի ավարտից անմիջապես հետո, հենց տան մոտ:
Քրիստինան 11 տարեկան է, նա  սովորում է  6-րդ  դասարանում ` պարոն Գերտի ղեկավարությամբ: Աղջիկը  Բելգիա է եկել, երբ եղել է 2 տարեկան,  հետեւաբար, լավ ինտեգրված է ու հիանալի  է խոսում հոլանդերեն:
«Այն, որ այս շաբաթ մարդուն տեղահան են արել սեփական տնից `  ես  սարսափելի  եմ համարում»
Արտասահմանցիների գործերով վարչության ծառայությունը չուզեց սպասել արտաքսման գործընթաց բացելուն և ընտանիքին ուղարկեց Տուբիզայի փակ ճամբար:
ՈՒսուցիչը` պարոն Գերտը, ցնցված է.
 « Միայն մեկ շաբաթ է, երբ երեխան ստացել է գնահատականի ամփոփագիրը, պատրաստվում է Ծննդյան տոնի երեկոյին, շնորհավորական բացիկներ է գրում և հանկարծ այս պահին նրանց տնից տանում են: Ես սա սարսափելի եմ համարում», - ասել է Գերտը:
Նա լրագրողների հետ անցած օրը Էկլոյից մեկնել է Տուբիզե, որպեսզի գնահատականների ամփոփագիրը հանձնի Քրիստինեին և մի փոքրիկ տեսաերիզ ձայնագրի: Աղջիկն արցունքներն աչքերին իր դասընկերներին  հույս է հայտնում , որ շուտով նորից կտեսնվեն ։
Ընտանիքի փաստաբան Մարկ Սամպեմանսը հայտնել է, որ միակ բանը, որ  կարող են անել՝   երեք տարվա այցելության արգելքը հանելն է, իսկ Գերտը գտնում է, որ կառավարությունը դեռ կարող է մի բան փոխել, քանի, որ սա առանձնակի գործ է:
Թարգմ.«Նիդ.Օրագրի»

No comments:

Post a Comment