Հայաստանի Հանրապետության անկախության 26-ր դ տարելիցի և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան լարային քառյակը համերգներ ունեցավ Նիդերլանդների Հաագա և Մաստրիխտ քաղաքներում:
|
ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես արդեն հայտնել էինք հոկտեմբերի 5-ին՝ Հաագայի Diligentia թատերասրահում, ապա և հաջորդ օրը ՝ հոկտեմբերի 6-ին Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի առիթով, Կոմիտասի անվան լարային
քառյակը համերգներ ունեցավ: Այն նվիրված էր նաև Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ ամյակին:
ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և Մաստրիխտի հայ համայնքի կազմակերպած համերգին ներկա էին Նիդերլանդների թագավորությունում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և դատարանների, երկրի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ,լրագրողներ և հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Մինչ համերգի կայանալը նիդերլանդական մամուլն արդեն բարձր էր գնահատել խմբին, ներկայացրել էր հանրահայտ ու եզակի այս նվագարանի պատմությունն ու գործունեությունը:
___________________________
Gea van Loo-ի լուսանկարները
|
No comments:
Post a Comment