
Մեկ տասնամյակից ավել տարիների կենսագրություն ունի Նիդերլանդների հայկական «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը: Այդ տարիները եղել են կազմակերպության կայացման և առաջնթացի ժամանակաշրջան: Բազմաթիվ հայ երիտասարդներ են համախմբվել կազմակերպության շուրջ և իրենց գաղափարներով ու նորամուծություններով նպաստել միության համախմբմանն ու կայացմանը: Ամեն տարի «Գլաձոր» միության ուսանողները կազմակերպության աշխատանքները համակարգելու համար ղեկավար կազմ են ընտրում: Եվ ահա Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ

Ժողովի ավարտից հետո ընտրությունների մասնակիցները հավաքվեցին Ուտրեխտ քաղաքի «Բռուրս» սրճարանում, սա նաև լավ առիթ էր միմյանց հետ շփվելու և մոտիկից ծանոթանալու համար:
Թիվ 12-րդ խորհրդի ղեկավարներն իրենց ողջույնի և շնորհակալության խոսքը փոխանցեցին կազմակերպության անդամներին, խոստանալով , որ այսուհետ իրենցից կախված ամեն բան անելու են «Գլաձորի» հեղինակության ու լավ անունի համար: Գլաձորցիները վճռական են կեսագործելու այն դրույքներն ու ծրագրերը, որոնք ծառացած են կազմակերպության առջև : Առջիկայում խոստացված ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերն են, սպասվում են հետաքրքիր մշակույթային և կրթական հավաքույթներ ու տոնակատարություններ։
Բարի երթ՝ Գլաձոր...
«Նիդերլանդական օրագրը» շնորհավորում է «Գլաձորի» նորակազմ խորհրդին և ցանկանում հաջողություններ ու նոր վերելքներ:

No comments:
Post a Comment