ԱՆԴՐԱԴԱՐՁ
« Հայկական ժամ »
Շները երբեմն գլուխները բարձրացնում են և կաղկանձախառը հաչում՝ անորոշ, օդի մեջ ու ոչ ոքի վրա: Պարզապես օդը լցվում է ձայնային ազդանշանով: Ժամանակ ծախսեցի վերծանել այս կաղկանձախառը վայրահաչոցը ՝ ապարդյուն, բան չստացվեց:
Անհասցե, անմիտ, անհիմն, փուչ փամփուշտներով, անհասցե կրակոցներ:
ՈՒ՞մ է ուղղված սա. որոշ սպյուռքահայերի, թե՞ Հայաստան-Սփյուռք կապերին ընդհանրապես... Անորոշ է: Չկա հստակություն: ՈՒ՞մ է ասվում և ինչու՞ ' չկա հասցեատեր: Թ՞ե ում է տեսնում գրելով «Հայրենիքը վաճառած վիժվացքներ»՝ ևս անհայտ ծագման ուղղվածություն ունի: Ո՞ր սփյուռքահայն է, որ « Տարվա մեջ մի անգամ Հայաստանին 50 ԱՄՆ-ի դոլար է ուղարկել ու իրեն մեծ բարերար է զգացել » և դրան ավելացրած ՝ «Հայաստանի տերն ու տիրակալ են իրենց զգացել Հայաստանի անկախության ներքո» ևս անհայտ է: Հայտնի է , որ անգամ օդում հնչած անհասցե շան հաչոցը, եթե կոնկրետ չէ' նշանակում է զրպարտանք ու զառանցանք:
Բայց սպասեք. անհասցե բացահայտումը ինչ որ եզրեր էլ ունի: «Հայրենիքն ու կրոնը, ՙՙթրքացած հային՚՚ » բան կա հիշեցնելու. «պետք է հիշեցնել, որ ինքը արդեն Հայ չէ, այլ օտար երկրներին ծախված նաև Հայաստանում ապրող անհայտ ծագումի դավաճան» , նրանց պետք է ցույց տալ իրենց տեղը, «տեղ որտեղից միայն գարշահոտության հոտ է գալիս այլ ոչ թե Հայրենասիրության…»
Բան հասկացա՞ք: Մտքերի փայլուն կերտվածք ու շարահյուսության ինչպիսի՚ փայլուն ձևակերպում:
Այնուամենայնիվ այս պատմության մեջ մի հայտնի կետ առկա է ՝ ՏԵՂԸ, որտեղից գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ է գալիս ՝ հիշեք սա:
Մի անհասցե ուղերձ էլ «Հայաստանի շահերը օտար երկրների շահերի համար զոհաբերող» պաշտոնյաներին է ուղղված: Կա «արդարադատության թուր» և նրանց (պաշտոնյաներին,-Ծանոթ. հեղինակի) մատաղացու գառան պես պետք է զոհաբերել այդ թրի տակ: Այստեղից բացվում է իրական, փայլուն հնարավորությունների կախարդական դռնակը: «Հայրենասերներն ու Հայերը» հնարավորություն են ստանում ապրել իրենց «ազատ ու անկախ Հայաստանում, այլ ոչ թե արտագաղթել Հայաստանից և դառնան ավելի կախյալ օտար երկրում, օտար հողում, օտարի լծի տակ»:
Նեղանալով « Ամերիկամետ, Եվրոպամետ, Ռուսամետ » սփյուռքահայերից ' այս անհասցե ու սին փրկության բաղադրատոմսը սփյուռքահայերի ներվերի ու իր ճղճիմ ինքնահաստատման հաշվին հայտնող ոմն Էմիլ Մարկոսյանը ( « Հայկական ժամ » կայքէջ:) նեղացել է ոչ ավել, ոչ պակաս Հայաստանից ու չի շնորհավորել Անկախության տարեդարձը:
Դե հիմա, հարգելի ընթերցող ե'կ ու գտի, թե որտեղից է գարշահոտության և ոչ թե Հայրենասիրության հոտ փչում:

Hay Azian
Հ.Գ- Մենք չէինք անրադառնում այս գրառմանը,եթե այն չհանրայնացվեր այլ կայքէջերի կողմից: Այն պարզապես Հայրենիք-Սփյուռք կապը խարխլելու միտում ունի:
Հայրենիքից չեն նեղանում, Հայրենիքը ոչ մեկի համար փորձաքար չէ:

No comments:
Post a Comment