The Netherlands Diary/Նիդ.օրագիր

The Netherlands Diary/Նիդ.օրագիր
The Netherlands Diary

Friday, 28 July 2017

«Տաղարանը» հայկական հնագույն երաժշտության տարածման սերմնացան

Հայկական հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը՝ ազգապահպանության   շնորհակալ ու խիստ անհրաժեշտ  գործառույթ է հանձն առել:  Այսօրվա երաժշտական խառնաշփոթում «Տաղարանի»  վճիտ, մաքրամաքուր սնուցող ակունքները՝  մեր  ազգային գոյության ու կենսակերպի առհավտչյան է: Հաճախ է «Տաղարանը» հյուրախաղերով հանդես գալիս հանրապետության ամենատարբեր և հեռավոր շրջաններում ՝ ի ցույց դնում դարավոր ակունքներից ծնված հայկական  տաղերը, երգն ու երաժշտությունը: Չկա մի բնակավայր, որտեղ հյուրախաղերի եղած չլինի համույթը: Այսօր «Տաղարանն» Իրավմամբ հայ հնագույն երաժշտության սեմնացանն է:
«Նիդերլանդական օրագիր»



Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հիմնադրվել է 1981թ., սկզբնապես «Շարական» անվան տակ և իր գործունեությունը ծավալել մինչև 1985թ.: 1987թ. կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, ստանձելով «Տաղարան»-ի գեղարվեստական ղեկավարությունը, նոր շունչ բերեց համույթի համերգային, ստեղծագործական կյանքին, կարճ ժամանակամիջոցում ստեղծելով ծավալուն մի նոր նվագացանկ, որն ընդգրկում էր 300-ից ավելի հայ հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգերի բարձրարժեք և նրբաճաշակ մշակումներ:

«Տաղարան» համույթի ներկայիս գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է դաշնակահար Սեդրակ Երկանյանը (1994—ից), որը շարունակում է զարգացնել,համույթի առջև դրված գեղագիտական և գեղարվեստական խնդիրները:

«Տաղարան»-ը ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու և պրոպագանդելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը:Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը:

«Տաղարան»-ի ծրագրերում առաջին անգամ նորովի մատուցումով հնչել են հայկական ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և նվագներ: Համույթի գործունեության մեկ այլ հետաքրքրական կողմը կապված է եվրոպական մինչդասական և բարոկկո շրջանի երաժշտության հետ:Ունկնդրի դատին պարբերաբար ներկայացվում են Գերմանական, Ֆրանսիական, Իտալական և այլ ժողովուրդների հնագույն երաժշտության ամբողջական ծրագրեր:

Համույթի երաժշտական մեկնաբանությունները աչքի են ընկնում ոճական ճշգրտությամբ, բարձր կատարողական մակարդակով, հնչերանգների հարստությամբ, մենակատարների և համույթի ներդաշնակ ու հավասարակշռված հնչողությամբ:

«Տաղարան»-ը համերգներով հանդես է եկել Հայաստանում, նախկին Խորհրդային Միության երաժշտական կենտրոններում, er19787282_666651670204860_8076985545547979590_o.jpgբազմիցս ըստ արժանվույն ներկայացրել է հայկական երաժշտական մշակույթը արտասահմանում, շրջագայել է Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Լատինական Ամերիկայի երկրներում /Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ/ Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր:

Համույթը իր մասնակցությունն է ունեցել միջազգային մի շարք փառատոններում :




«Տաղարանը» Մեսրոպյան սրբավայր Օշականում

er19511071_662588293944531_7841320268814763840_n.jpg. .er19510393_662594360610591_3363398744269662123_n.jpg

Օշականում մինչ համերգի սկիզբը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի անդամները խոնարհվեցին տեղի հնակառույց եկեղեցում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մասունքներին և, ասես, առնելով նրա օրհնությունը, գոհությունը սրտերում քայլերն ուղղեցին դեպի Մշակույթի տուն: Այստեղ շուտով հավաքվելու էին օշականցիները՝ մեծ ու մանուկ, ունկնդրելու հնամենի երաժշտություն, հովվերգական կանչեր, աշուղական նվագներ, սիրերգեր ու կոմիտասյան մշակումներ… Հայաստանի մարզերում մշակութային «կանգառներին» համույթի համերգային ծրագրերը միշտ էականորեն փոխվում են. դրանք մեկը մեկից տարբեր են, մեկը մեկից՝ գունեղ: Թերևս միայն համերգային «մուտքն» է անփոփոխ. անհիշելի ժամանակներից մեզ հասած հարսանեկան պարեղանակը՝ «Զեբագին»՝ Մաեստրո Սեդրակ Երկանյանի մշակմամբ և գործիքավորմամբ, դարձել է, կարծես, հայ ավանդական եղանակներ ներկայացնող համերգներ ազդարարարող զվարթ-հաղթական- տոնական հիմներգ: Հետո արդեն համույթի մեներգչուհի Լուսինե Մարկոսյանը, որ ծագումով օշականցի է, կատարեց ժողովրդական երգերի մի սիրուն փունջ՝ «Լուսնակը ցոլաց գնաց», «Վերի արտերու գարին», «Յարուկ մը ունիմ», «Վզնոցդ ես եմ նախշել»… Աշխատանքային-սիրային այս երգաշարը լրացավ Հովսեփ Նշանյանի կատարմամբ ափսոսանքի, վշտի ու առնական կոչերի համադրմամբ կառուցված հայրենականչով՝ «Մոկաց Միրզայով»: Մենանվագով հնչեցին բլուլ և սանթուր, ուդ և դուդուկ: «Տաղարանն», իրոք, մենակատարների խումբ է՝ յուրաքանչյուրն իր կատարողական «ձեռագրով», և համեգային ծրագերն այնպես են կազմվում, որ ամենքը երևան, դրսևորվեն՝ ստեղծագործությունների մեջ ունեցած նվագաբաժնիններով կամ թե մենանվագներով:
Մաշտոցյան հայտնության նման է նաև մեր երգարվեստի մաքրամաքուր ակունքները ներկայացնելը. և դրանում մեծ բաժին ունի «Տաղարան» համույթը՝ ղեկավարությամբ Մաեստրո Սեդրակ Երկանյանի:

Հասմիկ Սարգսյան

(«Նիդերլանդական օրագրի» համար)

No comments:

Post a Comment