Աշխարհի 6 երկրներից ժամանած ավելի քան 40 երիտասարդների մասնակցությամբ հուլիսի 4-ից Հայաստանում մեկնարկած «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրը, որը Եվրամիությանմիջմշակութային նախաձեռնություն է:Այն համատեղ նախաձեռնել է հոլանդական «Լուսավոր ապագա»
կազմակերպությունը: Այս նախագծի հաջող ընթացքն ապահովելու համար, մի շարք այլ կազմակերպությունների թվում իր ակտիվ և գործուն աջակցությունը ցուցաբերեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Անձամբ' Գագիկ Ծառուկյանը մասնակցեց երիտասարդների հետ հանդիպմանը, ոգևորեց և խրախուսեց նրանց ձեռնարկը: «Կենտրոն» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Գագիկ Ծառուկյանի հետ երիտասարդության ունեցած հանդիպումից:
Դրանով , սակայն հանդիպումը անվանի գործրարի և քաղաքական գործիչի հետ շարունակվել է հաջորդ օրերին: Միասին այցելել են եկեղեցի և մոմավառություն կատարել, եղել են օլիմպիական ավանում, այցելել ռեստորան' միասին ճաշկերույթ ունեցել: Ամենակարևորը նրանց մեջ ծավալված աշխույժ և սրտաբաց ու անկաշկանդ զրույցն է եղել:
կազմակերպությունը: Այս նախագծի հաջող ընթացքն ապահովելու համար, մի շարք այլ կազմակերպությունների թվում իր ակտիվ և գործուն աջակցությունը ցուցաբերեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Անձամբ' Գագիկ Ծառուկյանը մասնակցեց երիտասարդների հետ հանդիպմանը, ոգևորեց և խրախուսեց նրանց ձեռնարկը: «Կենտրոն» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Գագիկ Ծառուկյանի հետ երիտասարդության ունեցած հանդիպումից:
«Լուսավոր ապագա» կազմակերպության ղեկավար Մարիամ Կիրակոսյանի նպատակը' Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելուց զատ , հնարավորություն ընձեռնելն է խթանելու զբոսաշրջությունը:
«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոմիության կողմից ֆինանսավորվող միջազգային միջմշակութային փորձի փոխանակման երիտասարդական ծրագիրն ավելի հագեցված և արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպիչ ընկերությունների հետ ակտիվ համագործակցել և աջակցել են` "Գագիկ Ծառուկյան" բարեգորցական հիմնադրամը, "Արաքս" թռչնաֆաբրիկան, «Կուռ» գինիները, «Լաքի» տորթերը, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանը, «Տերյան» մշակութային կենտրոնը, "Մեր տուն" հ/կ, «Դարման» հայկական թեյեր արտադրող ընկերությունը, «Լունար-Սիլվեր» արծաթյա զարդեր արտադրող ընկերությունը, «Ժնինել» աքսեսուարներ, «Թալիանի» իտալական արտադրության ակնոցները, "Ծիրանէ" հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, Գագիկ Կարապետյանի անվան պարի դպրոցը, «Նուբար» երգի-պարի անսամբլը, էթնիկ վոկալիստ Անուշ Հարությունյանը, դերասանուհի Ելենա Բորիսենկոն, «Արարատ Վյու Գարդեն» ռեստորանային համալիրը, Հայ Կրթական Հիմնարկությունը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Գլաձոր համալսարանը։
Միջոցառման Ինֆորմացիոն գործընկեր՝ «Նիդերլանդական օրագիր»:
.
.
No comments:
Post a Comment