Ապրիլի 10-ին «Միացյալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել գրական-գեղարվեստական ցերեկույթ` մայրության թեմայով: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է կազմակերպության նախագահ Սվետա Աբրահամյանը:
«Նախապես կազմած սցենարն ու բովանդակությունը փոփոխել էինք ու միջոցառումը նվիրել Արցախի մերօրյա հերոսների մայրերին,կանանց ու քույրերին»,-նշեց կազմակերպության նախագահը:
Համայնքում տեղի ունեցած գրական-գեղարվեստական ցերեկույթին իրենց մասնակցությունն են բերել նաև մեկօրյա դպրոցի սաները:
No comments:
Post a Comment