Փետրվարի 26-ին, նորաստեղծ հայ-հոլանդական «Bright Future» («Լուսավոր ապագա») բարեգործական խմբի հիմնադիր Մարիամ Կիրակոսյանը և կամավոր, խմբի հայաստանյան ներկայացուցիչ Դիանա Ավետիսյանը հյուրընկալվել էին «Կենտրոն» հեռուստաընկերության «Սկսենք նորից» առավոտյան ծրագրի տաղավար: Ջերմ զրույցի շրջանակներում քննարկվեց Երևանի «Ռոսիա Մոլ»-ի նորաբաց մանկական սրճարանում փետրվարի 20-ին տեղի ունեցած «Bright Future» հայ-հոլանդական կամավորական խմբի կողմից նախաձեռնված և «Գագիկ Ծառության» բարեգործական հիմնադրամի մեծ աջակցությամբ կայացած մանկական բարեգործական միջոցառումը՝ նվիրված Հայաստանում անապահով ընտանիքների բալիկներին։ «Սկսենք նորից» հեռուստանախագծի շրջանակներում՝ քննարկվեցին «Bright Future»-ի կողմից պլանավորվող բարեգործական ուսումնական հետագա նախագծերը, ինչպես նաև՝ «Գագիկ Ծառության» բարեգործական հիմնադրամի հետ հնարավոր հետագա շարունակական համագործակցությունը։ Ամփոփվեցին փետրվարի 20-ի միջոցառմանը հաջորդած դրական արձագանքները, երեխաների հեքիաթային տպավորությունները. նրանցից շատերն առաջի անգամ էին մանկական սրճարանում, իսկ խաղային նորաոճ ատրակցիոններ տեսել էին միայն հեռուստացույցով։
«Սկսենք նորից»-ի հաղորդավարներ Սարգիսն և Մանոն անրադարձ կատարեցին «Bright Future»-ի ստեղծման գաղափարին, որն իր առաջին, սակայն հաստատուն քայլերն է այսօր անում Հայաստանում և Նիդերլանդներում:
Հիշեցնենք, որ «Bright Future» բարեգործական կամավորական խումբը նորաստեղծ է, սակայն արդեն իսկ իրականացնում է բարեգործական նախագծեր, ծրագրեր, մշակվում հատուկ մոտիվացիոն և ուսումնական ծրագիր՝ առաջիկայում անապահով հայ մանուկների կրթության հարցին առանձնակի ուշադրություն դարձնելու նպատակով։
Հ.Գ. Հաղորդման հղումը՝ (դիտեք 26:50 րոպեից)
No comments:
Post a Comment