«Bright Future» կամավորական խումբը պատրաստվում է օգնություն առաքել հայաստանաբնակ երեխաներին
«Նիդերլանդական օրագիր»-ը խրախուսում և մեծ սիրով լուսաբանում է երիտասարդական յուրաքանչյուր լավ նախաձեռնություն: Վերջերս մի խումբ երիտասարդների անունից մեզ դիմեց մեր ակտիվ թղթակիցներից մեկը' Մարիշա Շիկը, խնդրելով ինֆորմացիոն աջակցություն ցուցաբերել իրենց կամավորական խմբին, ովքեր որոշել են բարեգործական ձեռնարկներով հանդես գալ Հայաստանում: Նրանց գործունեության մասին պատրաստվում են լուսաբանել նաև հայաստանյան լրատվամիջոցները' մասնավորապես «Իրավունք», «Զարուհի» և մի շարք այլ թերթեր:
Օրերս խումբը, որն ունի «Bright Future» («Լուսավոր Ապագա») անվանումը, հանդես է եկել հաղորդագրությամբ' մանրամասնելով իրենց գործունեության մասին տեղեկությունները: Սիրով ներկայացնում ենք այն.
«Մենք' երիտասարդ կամավորներ ենք, ովքեր Նիդերլանդներում և Հայաստանում ստեղծել են «Bright Future» («Լուսավոր Ապագա») անունը կրող բարեգործական մի խումբ: Մենք չունենք որևէ ֆինանսական հովհանավորություն. մեր բոլոր բարեգործական գաղափարները փորձում ենք իրականացնել սեփական ուժերով` բարի, սրտացավ մարդկանց օգնությամբ և աջակցությամբ:
«Մենք' երիտասարդ կամավորներ ենք, ովքեր Նիդերլանդներում և Հայաստանում ստեղծել են «Bright Future» («Լուսավոր Ապագա») անունը կրող բարեգործական մի խումբ: Մենք չունենք որևէ ֆինանսական հովհանավորություն. մեր բոլոր բարեգործական գաղափարները փորձում ենք իրականացնել սեփական ուժերով` բարի, սրտացավ մարդկանց օգնությամբ և աջակցությամբ:
Ավելի վաղ մենք հայտնել էինք մեր կողմից կազմակերպվող բարեգործական նախաձեռնության մասին, որը ծրագրել ենք իրականացնել 2016 թվականի փետրվար ամսին' Հայաստանում:
.
.
ՆՊԱՏԱԿԸ
Մենք պատրաստվում ենք աջակցություն ցուցաբերել բազմաթիվ Հայաստանաբնակ ընտանիքների, ովքեր հայտնվել են ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ծայրահեղ աղքատության մեջ:
Նախաձեռնության արդյունքը գերազանցեց մեր սպասելիքները. 2-3 շաբաթվա ընթացքում մեզ հաջողվեց հավաքել (և դեռ շարունակում ենք հավաքել) ավելի քան 160-180 կգ.-ին հասնող իրեր ու պիտույքներ: Այն նվիրաբերված է Եվրոպայում բնակվող տարբեր ազգություն ունեցող բարի մարդկանց կողմից (հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրքեր, տեխնիկա և այլն): Այս կապակցությամբ ևս մեկ անգամ հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը նրանց, ովքեր սիրով ու հոժարակամ նվիրաբերել են այդչափ մեծ քանակությամբ իրեր: Դա իրո՛ք հրաշալի է, որ Եվրոպայում մենք ունենք այսքան բարի և սրտացավ մարդիկ:
.
.
ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սակայն այս ամենի արդյունքում մեզ մոտ առաջացել են ֆինանսական դժվարություններ՝ կապված առաքման հետ: Մենք աջակցություն ենք խնդրում ՝ անապահով ընտանիքների երեխաների համար հավաքված մեծ քանակությամբ հագուստը ՀԱՅԱՍՏԱՆ տեղափոխելու նպատակով: Քանի որ հագուստը նոր չէ, ըստ Հայաստանի Հանրապետության սահմանած նոր օրենքի (ինչը մեր՝ երիտասարդներիս համար շատ տարօրինակ և հիասթափեցնող է), մենք իրավունք չունենք այդ իրերը առաքել կոնտեյներով կամ փոստային փաթեթներով, հակառակ դեպքում ապրանքի վրա Հայաստանում մաքսատուրքեր կդրվեն (անապահով ընտանիքներին հասցեագրված իրերի վրա մաքսատուրք դնելը պարզապես անընդունելի է մեզ համար)։ Այդ իսկ պատճառով ստիպված ենք հավաքված մեծ օգնությունն առաքել ինքնաթիռով: Հաստատ այդչափ մեծ քանակության և լավ որակի հագուստ գնելը Հայաստանում ավելի թանկ արժե, քան ինքնաթիռի ուղեբեռի արժեքն է, մանավանդ, երբ ավիաընկերությունը խոստացել է զեղչեր տրամադրել մեզ:
.
.
ՄԵՐ ԽՆԴՐԱՆՔԸ
Այժմ փորձում ենք հավաքել տեղափոխման համար անհրաժեշտ գումարը: Խնդրում ենք օգնություն' ով որքան կարող է: Մենք հավատում ենք` եթե յուրաքանչյուրս նվիրաբերի նույնիսկ չնչին գումար (հնարավորությունների սահմաններում), մեզ կհաջողվի հավաքել անհրաժեշտ գումարը (ինչպես նշվեց՝ առաքման գումարի մի մասը համաձայնել է տրամադրել առաջատար ավիաընկերություններից մեկը, ինչի համար մենք հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը): Մեզ մնում է հավաքել մնացած գումարը` հավաքված բարեգործությունը Հայաստան տեղափոխելու և բարեգործական ակցիան իրականացնելու համար։ (Բարեգործություն ստանալու են Հայաստանաբնակ մի շարք ԻՐԱՊԵՍ անապահով ընտանիքների երեխաներ, որոնցից շատերն ունեն առողջական լուրջ խնդիրներ: Երեխաներ, ովքեր նույնիսկ կոշիկ չունեն, որ դպրոց հաճախեն։ Կարիքավորների ցուցակագրումը դեռ շարունակվում է Երևանում, անց են կացվում ստուգւումներ՝ ընտանիքների անապահով կացության փաստը ճշտելու նպատակով)։
.
.
ՄԵՆՔ ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԵՆՔ
Բարեկամներ, մենք պատրաստվում ենք իրականացնել այս բարեգործական գաղափարը և մենք ԿԱՌԱՔԵՆՔ բոլոր անհրաժեշտ իրերը նրանց, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը, ովքեր մրսում են սեփական տան մեջ և ովքեր անզոր են փոխել ստեղծված իրավիճակը: Մենք իսկապես օգնելու ենք այն երեխաներին, ովքեր ստիպված են իրենց ուսերի վրա տանել ստեղծված դժվարին իրավիճակի բեռը: Ո՛Չ ՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ի ԶՈՐՈՒ ՉԵՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ և ԽԱՆԳԱՐԵԼ ՄԵԶ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՄԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵԼՈՒ։
.
.
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ
Ստորև դուք կարող եք գտնել մեր հայաստանաբնակ կամավորների կողմից պատրաստված տեսանյութի հղումը, որը նկարահանվել է հերթական ցուցակագրման և ընտանիքների կենցաղային պայմանների ստուգումներ իրականացնելու ընթացքում:
Մենք հույս ունենք, որ կստանանք բավականին շատ և դրական արձագանքներ: Իսկ մեր կողմից մենք երաշխավորում ենք լիովին թափանցիկություն, ինչպես նաև՝ ակցիայի ավարտին ֆոտո-վիդեո հաշվետվության ապահովումը:
Մենք վստահ ենք՝ փոքրիկ աջակցութուն ցուցաբերելով և նման քայլեր կատարելով, կբարիացնենք մեր փոքրիկ ու մանուկների նման փխրուն Երկիր մոլորակը:
ԻՆՉՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
1) https://www.gofundme.com/brightfuturenl միջոցով:
2) կամ հարցրեք բանկային քարտի տվյալները՝ ուղարկելով անձնական հաղերդագություն Marisha ShikPhotographyֆեյսբուքյան էջին.
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել վերոնշյալ էջի ադմինիստրատորի հետ կամ զանգահարել 0650 41 08 08 հեռախոսահամարով:
Խնդրում ենք նաև հիշյալ հաղորդագրությունը տարածել ձեր ֆեյսբուքյան էջերում : Աջակցե՛ք մեզ իրականացնել այս բարեգործական ակցիան:
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ՝ «Bright Future» («Լուսավոր Ապագա»)
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՒՄԲ»
No comments:
Post a Comment