Ուզում ենք Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն անքակտելի ու ամրակուռ տեսնել. «Նիդերլանդական Օրագիր»
Այս օրերին «Հայերն այսօր»-ը ստանում է բազմաթիվ շնորհավորական նամակներ Սփյուռքի մեր գործընկերներից, անհատներից ու կազմակերպություններից: Դրանցից ոմանք կցանկանայինք հասանելի դարձնել մեր ընթերցողներին: Ներկայացնում ենք «Նիդերլանդական Օրագրի»շնորհավորանքն ու տարեվերջյան ամփոփիչ նամակը:
Սիրելի հայրենակիցնե’ր, բարեկամներ, նիդերլանդահայ համայնքի հարգելի քույրեր և եղբայրներ, մոտենում է 2016 թվականը’ կանխատեսումների, նոր ծրագրերի մշակման ու իրականացման մի նոր ժամանակաշրջան, որի սպիտակ թերթերը դեռևս լրացվելու են:
Թեև դեռ մեր տրամադրության տակ են անցնող’ 2015թվականի վերջին օրերն ու ժամերը, այնուամենայնիվ կարող ենք ասել, որ անցնող տարին արդյունավետ էր նիդերլանդահայ կառույցների ու կազմակերպությունների գործունեության առումով :
Շուտով հրաժեշտ ենք տալու՝ 2015 թվականն ամբողջությամբ, որի ընթացքը նախանիշ էր Հայոց ցեղասպանության ոճրագործությունը դատապարտող 100-րդ տարվան : 100 տարի պայքարի ու արդարության վերականգնման համար ‘ խոնհարումը Մեծ եղեռնի անմեղ զոհերի ու նրանց սրբագործված հիշատակի համար, ոճիրն ու եղեռնը ենթակա չեն ժամանակային սահմանափակման: Դժբախտաբար անմասն չմնացինք նոր մարտահրավերներից: Ցեղասպանության դատապարտման տարվա հենց մեկնարկում հետևեց թիկունքից հարվածը’ Գյումրիում իրականացվեց Ավետիսյանների դաժան ու հանելուկային սպանությունը:
Սա չվհատեց, որպեսզի միասնական ու համախումբ բռունցքվենք ու աշխարհով մեկ բարձրաձայնենք մեր ցավի ու ցասումի մասին: Աշխարհի քաղաքներում բարձրացված բողոքի հուժկու ցույցերը դրա վառ ապացույցն են, իսկ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող երկրների ու բնակավայրերի քանակը շարունակեց ավելանալ: 2015թվականին Հայոց Ցեղասպանությունը դատապարտող երկրների թվում են Բոլիվիան, Ավստրիան, Լյուքսենբուրգը, Բրազիլիան, Պարագվայը, Չիլին, Ռուսաստանը, Գերմանիան, Չեխիան:
Աշխարհի իրադրությունը, աշխարհաքաղաքական զարգացումները շեշտակի ու արագ տեմպերով փոփոխության են ենթարկվում և պետք է պատրաստ լինել դիմակայել դրան:
Մեր հայրենիքն ունի բազմաթիվ այլ կնճռոտ հարցեր ու խնդիրներ, որ կարոտ է լուծման:
Այս ամենի ֆոնին լավատես ենք ապագայի հանդեպ, սպասումով ենք նայում գալիք օրերին’ արժևորելով ձերքբերումները ‘ հետևություններ անելով բացթողումների համար: Գալիք տարի նշելու ենք մեր անկախ հայրենիքի 25-ամյակը: Կուզեինք Հայաստանը տեսնել հզոր ու միասնական, իսկ նրա բնակիչներին ուրախ, կեսախինդ ու հպարտ: Կուզեինք Հայաստան-Արցախ-Սփյուռք կապն անքակտելի ու ամրակուռ տեսնել, իսկ Հայ Դատի արդարացի լուծումը իրականացված:

Ջերմորեն շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ :
Թո’ղ 2016 թվականը հաջողություններ բերի, պարգևի շատ սեր և երջանկություն, լինի խաղաղության և կայունության տարի:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի հանգիստ:
«Նիդերլանդական Օրագիր»
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի հանգիստ:
«Նիդերլանդական Օրագիր»
2015 թվականի նիդերլանդահայ կյանքի հիշարժան տարեթվեր
1.2015 թվականն աչքի ընկավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների առատությամբ:
1.2015 թվականն աչքի ընկավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների առատությամբ:
Դեռ ապրիլի 9-ին ձայների 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը ընդունեց մի որոշում, որով ըստ էության կանաչ լույս էր վառվում ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անարգել անցկացման համար:
Հայոց Ցեղասպանության թեման լայնորեն են շոշափել նիդերլանդական լրատվամիջոցները:
Նիդերլանդական Օրագրի ռեպորտաժները‘ Հայոց Ցեղասպանության-100 ամյակի միջոցառումներից
Հայոց Ցեղասպանության թեման լայնորեն են շոշափել նիդերլանդական լրատվամիջոցները:
Նիդերլանդական Օրագրի ռեպորտաժները‘ Հայոց Ցեղասպանության-100 ամյակի միջոցառումներից
2.Ապրիլի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» անվանակարգում մրցութային հանձնաժողովի որոշմամբ ի թիվս այլ լրատվամիջոցների «Նիդերլանդական օրագիր»-ը «Էլեկտրոնային լրատվամիջոց» անվանակարգում արժանացավ առաջին մրցանակի և դիպլոմի:
3.Նիդերլանդներում հայկական եկեղեցիների նամակը վարչապետ Ռուտեին :
4.«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի 7-րդ՝ նախավերջին օրը արտամրցութային ծրագրի շրջանակներում, «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում ներկայացվեց Հոլանդակ ան «Ֆարա» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը:
5.Հայաստանի Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի
շնորհավորանքները Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակի առիթով:
6.Նոյեմբերի 4-ին Նիդերլանդների Վասենար քաղաքի «Պատրիս ֆան Դորստ» պատկերասրահում տեղի ունեցավ առաջին անգամ անցկացվող «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես» շարքի 4-րդ մասի բացման արարողությունը:
Հայկական արվեստը ներկայացվել են երկու նկարիչների` Փայլ Վանիկյանի և Վլադիմիր Սողոմոնյանի կտավներով:
7.Հոկտեմբերի 16-18-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում և Ամստերդամի հայկական եկեղեցու 300 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդներ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

8.ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացան մանկավարժներ Սվետա Աբրահամյանը,Նարինե Մելքոնյանը , Մարտուն Էլբակյանը:
Շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան Նիդերլանդներում գործող մշակութային ու քաղաքական կազմակերպություններ ու անհատ անդամներ: Ավելի վաղ «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ, երկարամյա մանկավարժ Սվետա Աբրահամյանը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» «Մայրենիի պաշտպան» անվանակարգում արժանացել էր մրցանակի և դիպլոմի:
9.Ամստերդամի Ազատ համալսարանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Գիտաժողով «Չճանաչված երկրներ՝ ո՞րն է լուծումը»անվանումով:
10.Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Պուրմերենդ քաղաքում սկիզբ դրվեց նորաբաց հայկական «Կիլիկիա» մշակութային կենտրոնի գործունեությանը:
10.Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Պուրմերենդ քաղաքում սկիզբ դրվեց նորաբաց հայկական «Կիլիկիա» մշակութային կենտրոնի գործունեությանը:
No comments:
Post a Comment