Страницы

Monday, 9 November 2015

«Չճանաչված երկրներ, ո՞րն է խնդրի լուծումը» խորագրով սեմինար Ամստերդամի համալսարանում

aa_vanb.JPGԻնչպես արդեն տեղեկացրել էինք, չնայած Ադրբեջանի համառ ջանքերին Ամստերդամի Բաց Համալսարանում  այսօր տեղի ունեցավ  Արցախի անկախության խնդիրներին  վերաբերող  «Չճանաչված երկրներ, ո՞րն է խնդրի լուծումը» խորագրով սեմինարը, որը կազմակերպել էր Նիդերլանդների Հայ Դատի  կոմիտեն' Արցախի և Նիդերլանդների խորհրդարանականների մասնակցությամբ


Հիշյալ թեմայով սեմինարի կազմակերպումը սկանդալային էր  Ադրբեջանի համար:  Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանությունը, տեղի ադրբեջանական ու թուրքական  կազմակերպություններ նախօրոք էին փորձում  ձախողել սեմինարի անցկացումը' բողոքի նամակներ հղելով Նիդերլանդների խորհրդարան, կառավարություն և նույնիսկ համալսարանի ղեկավարությանը:  Ադրբեջանական տոտալիտար ռեժիմը սպասարկող չինովնիկները ստացան իրենց պարտադրանքին համարժեք պատասխան: Նիդերլանդների խորհրդարանի սոցիալիստական (SP) կուսակցության խմբակցության պատգամավոր Հարի Վան Բոմելը դեսպանի նամակը որակեց իր հասցեին արված  «պարզ ու քաղաքական ահաբեկություն»: Ավելի հստակ պատասխան էր տվել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Լիլյան Պլումենը. «Մենք այս հարցը դնելու ենք Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում: Մենք ապրում ենք ազատ երկրում և պարոն Վան Բոմելը ունի ազատ խոսքի բոլոր իրավունքները»:
Երբ Նիդերլանդական Օրագրը ադրբեջանական ձեռնարկի ձախողման այս լուրը տարածեց նաև ռուսական լրատվամիջոցներով, սա հունից հանեց  ադրբեջանական իշխանության սպասարկու քարոզչամեքենային: "Հանրահայտ" vesti.az-ի թղթակիցը   մարիխուաննայի ու Արցախի  օղու օգտագործման չափաբաժինների   ազդեցությամբ ու այլ զառանցանքներով  բացատրեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորի ու կառավարության անդամի վերաբերմունքը «20% տարածքային ամբողջականությունը խախտված» Ադրբեջանի նկատմամբ:
Այժմ ներկայացնում ենք «Նիդերլանդական Օրագրի» հատուկ թղթակից Մարիշա Շիկի լուսանկարային ռեպորտաժը այսօրվա  սեմինարից:
Լուսանկարներն ամբողջությամբ կտեղադրվեն  մոտակա ժամերին:

Լրացուցիչ և մեծադիր լուսանկարներ ֆեյսբուքյան էջում '( )




No comments:

Post a Comment