Ինչպես արդեն տեղեկացրել էինք, չնայած Ադրբեջանի համառ ջանքերին Ամստերդամի Բաց Համալսարանում այսօր տեղի ունեցավ Արցախի անկախության խնդիրներին վերաբերող «Չճանաչված երկրներ, ո՞րն է խնդրի լուծումը» խորագրով սեմինարը, որը կազմակերպել էր Նիդերլանդների Հայ Դատի կոմիտեն' Արցախի և Նիդերլանդների խորհրդարանականների մասնակցությամբ
Հիշյալ թեմայով սեմինարի կազմակերպումը սկանդալային էր Ադրբեջանի համար: Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանությունը, տեղի ադրբեջանական ու թուրքական կազմակերպություններ նախօրոք էին փորձում ձախողել սեմինարի անցկացումը' բողոքի նամակներ հղելով Նիդերլանդների խորհրդարան, կառավարություն և նույնիսկ համալսարանի ղեկավարությանը: Ադրբեջանական տոտալիտար ռեժիմը սպասարկող չինովնիկները ստացան իրենց պարտադրանքին համարժեք պատասխան: Նիդերլանդների խորհրդարանի սոցիալիստական (SP) կուսակցության խմբակցության պատգամավոր Հարի Վան Բոմելը դեսպանի նամակը որակեց իր հասցեին արված «պարզ ու քաղաքական ահաբեկություն»: Ավելի հստակ պատասխան էր տվել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Լիլյան Պլումենը. «Մենք այս հարցը դնելու ենք Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում: Մենք ապրում ենք ազատ երկրում և պարոն Վան Բոմելը ունի ազատ խոսքի բոլոր իրավունքները»:
Երբ Նիդերլանդական Օրագրը ադրբեջանական ձեռնարկի ձախողման այս լուրը տարածեց նաև ռուսական լրատվամիջոցներով, սա հունից հանեց ադրբեջանական իշխանության սպասարկու քարոզչամեքենային: "Հանրահայտ" vesti.az-ի թղթակիցը մարիխուաննայի ու Արցախի օղու օգտագործման չափաբաժինների ազդեցությամբ ու այլ զառանցանքներով բացատրեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորի ու կառավարության անդամի վերաբերմունքը «20% տարածքային ամբողջականությունը խախտված» Ադրբեջանի նկատմամբ:
Այժմ ներկայացնում ենք «Նիդերլանդական Օրագրի» հատուկ թղթակից Մարիշա Շիկի լուսանկարային ռեպորտաժը այսօրվա սեմինարից:
Լուսանկարներն ամբողջությամբ կտեղադրվեն մոտակա ժամերին:
Լրացուցիչ և մեծադիր լուսանկարներ ֆեյսբուքյան էջում '( 1 )
No comments:
Post a Comment