Մայրաքաղաքային երևույթներ
Մի քանի երևույթներ, որոնց մասին չենք կարող երկու բառ չասել:
1.- Ավտոմեքենաների առատությունն ու բազմազանությունը' դրանից բխող բոլոր հետևանքներով:
Փողոցներում կարելի է հանդիպել սկսած Խորհրդային ժամանակաշրջանում արտադրված արդեն շունչները փչած մեքենաներից մինչև ժամանակակից արտադրության արտասահմանյան գերտեխնիկայով հագեցված ավտոմեքենաներ, որոնք բացառապես հարմարեցված են գազե վառելիքին, և 4 անգամ մատչելի է բենզինի գներից:Այդ պատճառով հասարակական տրանսպորտի և տաքսիների արժեքը անհամեմատելի էժան է ուզածդ քաղաքի ուղևարձից: Հաճախ կարելի է տեսնել լիմուզիններ,խոշոր տրամաչափերով թանկարժեք այլ ավտոմեքենաներ:Համարյա ուզածդ պահին անպակաս են խցանումները:Ստացվում է, որ քաղաքի մի մասից մյուսը տեղափոխվելը ավելի շատ ժամանակ արժե, քան մերձավոր մարզկենտրոններից մեկը:
2.-Պատերին, շինություններին հարկի և անհարկի հայտարարությունների և գովազդների
առատությունը, որն հաճախ պատկերացում է տալիս դրանց հեղինակների մտավոր և ինտելեկտուալ կարողությունների մասին:
Հարգելի երևանցիներ հավատացեք, որ սա այնքան տհաճ երևույթ է, ինչպես ասենք աղտոտված բակ ունենալը: Եթե աղտոտվածության խնդրին ավելացնենք հայոց լեզվի հակագովազդը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Գաղտնիք չէ, որ լայն թափ է ստանում նախագահական ընտրությունների քարոզարշավը:
Կարելի է ենթադրել, որ այս թեկնածուն Սասունցի Դավթի հզորությունը և նրա սուրը մատնանշելուց բացի ընտրողներին հորդորում է, որ իրեն ընտրեն թե չնտրեն միևնույն է վերևում Աստված կա:Մեկնաբանություներն ավելորդ են ' վերևն առ Աստված:
Դուրս է գալիս, որ եթե տարածքը չհսկվի տեսախցիկներով, ուրեմն կարելի է անխնա կեղտոտել:Դե արի ու բոլոր տարածքների վրա տեսախցիկներ շարի:
Ի դեպ անցորդներից մեկը չկարդալով գրածը ցած նետեց ծխախոտի մնացորդը: Ես էլ փնտրեցի նկարահանող տեսախցիկը ու այդպես էլ չգտա:
Դեմի Մուրը ձեր կյանքը դարձնում է հեքիաթ:Հավատացեք այդպիսի հրաշքներ էլ են լինում:
Իհարկե հպարտ ենք, որ հայ ենք, իմանում ենք, որ Հայաստանն Արցախ է և Թուրքիքն էլ մեզ պարտք է,բայց չենք իմանում 'թե այս պլակատը որքան ազդեցություն կունենա այն դիտողների գեղադիտական դաստիարակության վրա:
Վարձով տրվող մսի և խոզի ակցիաների մասին:
Երբ աշնանայինին գումարում ես ձմեռային, ապա ստացվում է նոր հավաքածու:Պարզվում է, որ այդ հավաքածուն ընդհամենը 1000 դրամանոց կտորի մասիկ է: Բան հասկացա՞ք:
Մեր մադամ Տյուսոն
Երևանի պուրակներում , այգիներում և հրապարակներում հաճելի նորամուծություն է արվել: Քաղաքապետարանի կողմից տեղադրվել են նոր նստարաններ «Երևան» մակագրությամբ, մայրաքաղաքի զինանշանով և քաղաքապետարանի կայքի էլեկտրոնային հասցեով` www.yerevan.am մակագրությամբ:Երևանցիները հնարավորություն ունեն «նստելու» հայ մեծերի կողքին։ ։
Նոր պատրաստված հաճարե նստարաններին տեղադրվեցին հայոց մեծերի, ինչպիսիք են Ֆրունզե Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի և այլոց արձանները: Սակայն արդեն իսկ տեղադրված հուշարձանների շուրջ խոսակցությունները չեն դադարում, այն պատճառով, որ իբր դրանք դառնում են քաղաքացիների վանդալիզմի զոհը:Մեզ սակայն չի թվում, որ սրանք դիտավորյալ են վնասում: Քաղաքացիները փաթաթվում, կամ այլ դիրքերով արձանների հետ նկարվում են:Փոքրիկ անզգուշություն կամ վրիպում խեղվում է արձանների տեսքը: Վերջիններս էլ պատրաստված են ոչ ամուր այնպիսի նյութերից, որոնք չեն դիմանում և ջարդվում են:Դուրս է գալիս, որ մարդիկ «սիստեմատիկաբար» բանուգործները թողած վանդալով են զբաղվում:
Մի առաջարկություն մեր կողմից.
Ստեղծել գեղեցիկ փակ կանաչ գոտի, որի մուտքը թեկուզև ցածր գներով մատչելի լինի բոլորին:Մեր մեծերի արձանները պատրաստվեն ամուր նյութերից և տեսախցիկների առկայությամբ տեղադրվեն այդ պուրակում:Մարդիկ թող հանգստանան այդ պուրակում, սրտների ուզածի չափ էլ լուսանկարվեն, պաղպաղակ ճաշակեն, ֆիլմեր դիտեն և երաժշտություն լսեն:
Աշխարհի 10 քաղաքներում (Ամստերդամ,Լաս-Վեգաս, Կոպենհագեն,Նյու Յորք, Լոս Անջելես, Հոնկոնգ, Շանհայ, Վաշինգտոն, Վիեննա, Բեռլին) կա մադամ Տյուսոյի թանգարան: Այստեղ ցուցադրվող հանրահայտ անձանց թանգարանային նմուշների կողքին մարդիկ ազատ լուսանկարվում են, առանց վնաս հասցնելու մոմե ցուցանմուշներին, որոնք ի դեպ շատ դիմացկուն են:Թող մեր երևանյան թանգարանն էլ բացօդյա և յուրահատուկ լինի, չնմանվող մյուս թանգարաններին:
Մեկ ժամն անցավ
Մինչ սնկի պես աճած թարգմանչական հիմնարկներից մեկի աշխատանքային ժամն սկսվելը, իմ տրամադրության տակ ունեի ուղիղ մեկ ժամ,որոշեցի մոտակայքում զբոսնել :Քայլերս ակամա տարան օպերայի և բալետի շենքի ուղղությամբ:
Շրջագայություն կատարել աշնանային Երևանի փողոցներով կատարյալ հաճույք էր, նամանավանդ, երբ եղանակն էլ տրամադրող է: Ջերմացնող արեգակն իր դեղնակարմրավուն գույներից էր առատորեն շռայլել մայրաքաղաքային առանց այն էլ ժլատ ծառերի տերևներին, որոնց ճյուղերից թեթև զեփյուռը տերևն է պոկում' ասես արևի մասնիկ, վար սահեցլով ու զարդարելով փողոցի խոտածածկ գազոնները:Առավոտ կանուխ Սարյանի հուշարձանին հարող այգում մի քանի կանայք ավելներով փութաջանորեն փորձում էին հավաքել խոտերին փարված տերևները, որոնք դժվարությամբ էին զատվում, առանձնանում խոտածածկույթից:Անհամեմատ հեշտ էր սալիկապատված հատվածը մաքրելը: Հենց այս մասում տարեց մի տղամարդ վաճառքի համար փաթեթներից ազատում, իրար կողք-կողքի էր շարում կտավները:Տեսնելով, որ անտարբեր չեմ գեղանկարչության հանդեպ, առաջարկ արեց գնել ցուցադրած աշխատանքներից մեկնումեկը:Բացատրեց, որ ինքը միայն նկարների շրջանակներն է պատրաստում, իսկ վաճառում է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտած իր տղայի ստեղծագործությունները, որոնք հիմնականում նռան պատկերներ են հայկական զարդանախշերի ու կարպետների ֆոնին:
-Տղա ջան մենք շաբլոն գործեր ' մասիսներ, վանքեր չենք նկարում:-Մեկիկ- մեկիկ ցուցադրելով կտավները' ավելացնում է,
-Այ սրանք յուրահատուկ գործեր են, երբեք չկրկնվող,90 ենք ասում, բայց 75 հազարով վերցրու:Իմ ձեռքով փաթեթավորեմ, որ օդանավակայանում խնդիրներ չունենաս:
Այդ պահին մեզ է մոտենում միջին տարիքի, ճաղատ, դասական ոճով կոկիկ հագնված մի տղամարդ , ռուսերեն բարևելով' ընդհատում մեր խոսակցությունը, ապա զրուցակցիցս հետաքրքրվում, թե ի՞նչ հիմունքներով են նկարիչները վաճառում իրենց ստեղծագործությունները, ինչպես են ,,լեզու,, գտնում այս տարածքում կանգնելու համար, որտեղից են հայթհայթում շրջանակներն ու նյութերը և նման այլ հարցեր: Ասաց, որ ինքն էլ նկարիչ է: Նախ ներկայացավ' Արտյոմ Ռազմիկովիչ անվամբ:Հաստատեց, որ տեղացի չէ, ապրում է Ռուսաստանում, զբաղվում է հին նկարների վերականգմամբ, ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի համապատասխան բաժինը:Երբ խնդրեցի կարծիք հայտնել ցուցադրված նատյուրմորտներ վերաբերյալ, կիսածածուկ պատասխանեց.
-Թույլ է, իհարկե թույլ գործեր են:-Քիչ հետո հիասթափված խոստովանեց , - Ախր ինչ ժողովուրդ եք դուք' հայերդ, արդեն մեկ ժամից ավելի է, ինչ զուր տեղն այստեղ մեկին եմ սպասում եմ:
Մտածեցի' ցավոք մարդկանց մոտ պակասում է ճշտապահությունն ու պատասխանատվության զգացումը ու մարդը զուր այսքան սպասեց: ինքը թեև ներկայացավ ազգությամբ հրեա, սակայն հաստատ հայ էր,քանի որ արձագանքում էր մեր հայերեն խոսակցություններին, հապա Արտյոմ Ռազմիկովիչ անվանու՞մը ....ՈՒ էլ մեղավոր ու պատասխանատու չզգացի նրա հետ հանդիպման չեկած իմ հայրենակցի համար, աշխարհի բոլոր հայերի գործած ու չգործած մեղքերի համար:
Հետո հրաժեշտ տվեց, ինչպես որ հայտնվել էր,նույնքան անսպասելի հեռացավ' ռուսերեն նետելով վերջին մեղադրական բառերը.
-Դուք եք մեղավոր, որ նման կերպ եք ապրում, դուք եք մեղավոր, որ ցրվել եք աշխարհի չորս կողմը:
Հիշեցի , որ իմ գնալու ժամն էլ եկավ, իմ հերթին հրաժեշտ տվեցի ինձ անհայտ նկարչի հորը,ում խոստացա, որ կայցելեմ ու անպայման կգնեմ նուռ պատկերող կտավներից:
Օրեր անցան, խոստումս մասամբ կատարեցի'գնելով և Նիդերլանդներ տեղափոխելով իրական ու բնական Մեղրիից բերված հայաստանյան արևահամ նռներ:
Hay Azian
(մեր թղթ.)
«Նիդերլանդական օրագիր»
Հաագա,Բրյուսել,Պրագա-Երևան
19 -ից 1-ը հոկտեմբեր-նոյեմբեր 2012թ.