18.11.2015 21:25
Հայաստան գնալու օրը Նիդերլանդների 12 մարզերից մեկից,որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում և անվանվում է Զելանդ, բառացիորեն ընկղմված է Հյուսիսային ծովի ջրերի մեջ , նախ պետք էր կտրել 200 կմ 'հասնելու Հաագա, Հայաստանի դեսպանատուն, մուտքի վիզաները վերցնելու, ապա հետընթաց կատարել կրկին դեպի հարավ' Բրյուսել, Զավենթեմի միջազգային օդանավակայան Պրահայով Երևան մեկնելու համար:Այդքան ճանապարհ չհաղթահարելու համար,իհարկե կարելի էր նաև մուտքի արտոնագիր ստանալ հենց Երևան հասնելուն պես' օդանավակայանում,բայց տարանցիկ չվերթը' Պրահայով,նաև կապված ուղեբեռների հետ, ավելորրդ ստուգումների ու ձգձգումների առիթ կարող էին հանդիսանալ, մանավանդ այդպիսի դեպքեր եղել են Չեխիայում, երբ պատճառաբանել են, որ փաստաթղթում չկա Հայաստան գնալու վիզա: Դե արի ու չեխերին բացատրի, թե դա հնարավոր է անել Երևանում: Ավիաընկերություններն իրենք են պատասխանատվության ենթարկվում չնախատեսված ուղևոր տեղափոխելու համար, ուստի մեղադրել նրանց ավելորդ զգուշության մեջ չի կարելի,մանավանդ,որ չգիտեն թե կոնկրետ որ երկրի օդանավակայաններում և ովքեր կարող են երկրի մուտքի արտոնագրեր ստանալ: Հենց Վիզաների դյուրացման հարցն արդիական թեմա է և կարծես թե դրական լուծում է ստանում: Նախորդ օրը' հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիր, ըստ որի 2013 թականին հին աշխարհամասի բնակիչներին հարկ չի լինի դեսպանատներից մուտքի վիզաներ ստանալ:Առանց վիզա ևրոպացիներին իրենց երկիր առաջինն արտոնել է' ՈՒկրաինան,որից հետո Մոլդովան, ապա Վրաստանը, հիմա էլ 'պատրաստվում է Հայաստանը: Օրենքն ուժի մեջ կմտնի խորհրդարանների վավերացումներից հետո, դյուրացված արտոնություններից կօգտվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրինակ հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու համար,Շենգենյան մուտքի արտոնագիրը կարժենա 35 եվրո,անվճար ' մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար: Ըստ մեզ, արդարության տեսանկյունից թեև սա հավասարազոր չէ Հայաստանի քաղաքացիների հանդեպ,այնուհանդերձ էլի լավ հնարավորություն է մեր հայրենակիցներին Եվրոպա այցելելու համար:
Ընդհանրապես պետք է շնորհակալություն հայտնել«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի բոլոր աշխատակիցներին, իրենց պատրաստակամ վերաբերմունքի համար,ովքեր իրենց շնորհակալ գործն են անում Մայր Հայրենիքում' օգնելով մեր մանուկներին ոչ միայն նյութական ու կրթական,այլ ավելի շատ բարոյական ու հոգևոր առումներով, պատրաստում նրանց վաղվա մեր հասարակության լիարժեք անդամը դառնալուն: (Ի դեպ աշխատակիցներից մեկին'Ելենա Հարությունյանին,ով կենտրոնի երեխաների հետ շփման արդյունքում հիվանդացել էր ջրծաղիկով, շուտափույթ ապաքինում ենք ցանկանում):
Ինչպես խոստացել էինք ընթերցողներին, հանդիպեցինք մեր երիտասարդ բարեկամներին' հումորային ժանրի արտիստ,ռեժիսոր Լևոն Բեգլարյանին( «Այո» շոու) և երգչուհի Գայանե Մարտիրոսյանին(Angel):Ծանոթացանք նրանց հայաստանյան գործունեությանը: Angel-ի մայրը' ճանաչված ռեժիսոր պրոդյուսեր Լուսինե Մարտիրոսյանն էլ առկախել էր պաշտոնական գործնական մի հանդիպում' անպայման մեզ տեսնելու և ծանոթանալու ձգտումով:Դեռ թարմ են հիշողությունները ,երբ ամիսներ առաջ Dear Angel-ի հրավերով Նիդերլանդներում էին երիտասարդ ու խոստումնալից այս արտիստները: Dear Angel-ի նպատակներից մեկն էլ օգնելն էր արվեստում ինքնահաստատման քայլեր անող երիտասարդ կարող ուժերին:Բոլորին է հայտնի,որ ճանաչված մարդկանց նախաձեռնությունը շատ ավելի հեշտ ու լավ է ընդունվում հանրության կողմից, քան նրանցը, ովքեր արվեստում նոր, նոր են սկսում քայլեր անել:Բայց փաստը մնում է փաստ,որ արդյունքի հասնելու համար այնուամենայնիվ պետք է արվի առաջին քայլը: Dear Angel-ը Թե ինքն է անում այդ քայլը և թե օգնում է այն անել մյուսներին:Դատելով նիդերլանդներում տված երկօրյա համերգներից վստահաբար կարելի է ասել,որ երիտասարդ խոստումնալից դերաստան Զավեն Գևորգյանը(«Բանակում» կինոսերիալից ' Գարիկ)հումորային ժանրի արտիստ,ռեժիսոր Լևոն Բեգլարյանը( «Այո» շոու) և երգչուհի Գայանե Մարտիրոսանը(Angel) անցել են ինքնահաստատման դժվարին,բայց և պատվաբեր ճանապարհը:Ամենից կարևորը նրանք հանդես եկան թարմ ասելիքով, համերգ-երեկոյի ծրագրերն էլ էապես տարբերվում էին միմյանցից: Հայաստանի արտիստների հետ համագործակցեցին տեղի «Շիրակ»համույթը'դուդուկահար-կլարնետ իստ Ռոստամ Հակոբջանյանի մասնակցությամբ, իսկ Ամստերդամում նրանց ընկերակցեց Արման Աբրահամյանը(DJ Armani): 7-օրյա ուղևորությունը հագեցված էր շրջագայություններով' Վիեննա,Փարիզ,Բրյուսել,Ամստերդամ քաղաքներ:Նրանք հայրենիք վերադարձան ստեղծագործական նոր ծրագրերով և ասելիքով:Dear Angel-ը այն ժամանակ օժանդակեց Գայանե Մարտիրոսյանի նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին,Լևոն Բեգլարյանն էլ սեփական սցենարով մի քանի սյուժե պատրաստեց,որից մի դրվագ օգտագործվեց Հ2-ի «Տաքսի Նեմա» ֆիլմաշարում,որտեղ խաղում է տաքսու վարորդի դեր ' ում տրված է Կասպերսկի մտերմական մականունը:Բացի ստուդիայում նկարահանվելուց Լևոնը հեղինակային կատարումներով ելույթներ է ունեցել Կալումեթ, Գիզա ակումբներում,Մոսկվայի տան դահլիճում:
Տատիկը, ով այսօր էլ լավագույն ընկերուհի ու խորհրդատու է Գայանեի համար, նկարիչ - դիզայներ Լիդա Գևորգյանն է: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գունանկարի բաժինը: 1966-2005թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ-բեմադրող: Եղել է բազմաթիվ ֆիլմերի, բեմադրական համերգների, տեսահոլովակների բեմադրող նկարիչը: Ֆիլմերից են` «Կտոր մը երկինք», «Մայրական տուն», «Ճերմակ անուրջներ», «Ծաղրածուի ժպիտը», «Ախթամար», «Ավդոյի ավտոմոբիլը», «Տերը», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: Որպես բեմադրող նարիչ` օգտակար է եղել «Էրեբունի-Երևան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլ մասշտաբային ներկայացումների: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:
Տիկին Լիդան անընդհատ հորդորում էր օգտվելել սեղանին դրված համեղ խմորեղեններից ու անկրկնելի հայկական կոնյակից: Վերջինս նվիրել էին մի հանդիսության ժամանակ և իր համային գերազանց հատկանիշերով իրոք տարբերվում էր խանութներում գնվածներից:Հեռուստացույցով անընդհատ շրջանառվում էր այդ օրերին ԱՄՆ-ի Նու Ջերսի և Նյու Յորք նահանգներին պատուհասած փոթորիկի մասին պատմող կադրերը:Գայանեն պատմեց, որ պատրաստվում էր հյուրախաղերով մեկնել այնտեղ, մինչ իմացել է«Սենդի» փոթորիկի մասին, որը 72 մարդու մահվան պատճառ է դարձել:
Հաճելի էր շփվել տիկին Լիդայի հետ ' արվեստի ակունքներին մոտ կանգնած մարդամոտ մի անհատականության, որի հուշերն ու պատմությունները անվերջ խորհելու և գեղեցիկի մասին մտորելու տեղիք են տալիս:Նույնպիսի ջերմությամբ,
ինչպես տեսակցել էինք, հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ ենք տալիս նաև Մարտիրոսյանների ընտանիքին:
Подробнее здесь: http://nidoragir-grakan.webnode.ru/news/%c2%ab%d5%b6%d5%ab%d5%a4%d5%a5%d6%80%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%85%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab%c2%bb-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/
Գովեստի շատ խոսքերից անմասն չի մնացել Նիդերլանդական մամուլը:
Կազմակերպությանը ներկայացնելուց զատ շատ թերթեր ուղղակի Հայաստանին
վերաբերվող տեղեկություններ են զետեղել' Հայաստանի քարտեզի հետ մեկտեղ ներառելով ԼեռնայինՂարաբաղը:
Dear Angel-Ի ՄԱՍԻՆ
Սփյուռքում ապրող հայ մարդիկ տարբեր են մտածելակերպով ու իրենց աշխարհաընկալմամբ: Ոմանք նյութապես իրենց ապահովելով ձեռնպահ են մնում հայանպաստ գործունեությունից, ավելին' անգամ իրենց զավակներին հեռու են պահում հայեցի դաստիարակությունից:Շատերը սակայն, ինտեգրվելով օտար երկրի վարք ու բարքին, մտածում են. ի՞նչ օգտակար գործ կարելի է անել հայրենիքի ու սեփական խղճի հանդեպ:Բարեբախտաբար այդպեսիները շատեն: Միայն նրանց պետք է համախմբել ազգայինի շուրջ, օգտակար գործողության բարձր գործակից ստանալու համար: Այդպիսի նվիրյալներից մեկը ' օգնություն հայ մանուկներին նիդերլանդական Dear Angel կազմակերպության հիմնադիր Փերի Կնյազյանն է, ով անգամ իր ողջ ընտանիքի կազմին,շրջապատին վարակել,մոբիլիզացրել է բարեգործության շնորհակալ գործին:
Տարիներ առաջ էր,երբ Նիդերլանդների Զելանդ մարզում ապրող և ուսանող երեք հայ աղջիկները' Փերինե և Մերի Կնյազյանները , Լիլի Գազարյանը, ոգեշնչված մտահաղացմամբ սկիզբ դրեցին այս կազմակերպության ստեղծմանը , որի հիմքում դրված էր հայ մանուկներին օգնելու ձեռնարկը: Ինչը՞ մղեց աղջիկներին իրենց սուղ ժամանակը նվիրել հայ մանուկներին,լինել նրանց կողքին: Աղջիկները երեքն էլ փոքր էին, երբ ականատես դարձան սպիտակյան երկրաշարժի ցնցումներին, նրանց մանուկ հոգիներում խոր հետք թողեց որբացած և անտուն մանուկների բազմաթիվ ճակատագրեր: Նիդեռլանդներում գրանցած նրանց կազմակերպությունը կոչվեց Dear Angel(Բարի Հրեշտակ) : Չնայած Հայաստան օգնության առաքման կազմակերպչական դժվարություններին,ամեն անգամվա նրանց հայթհայթած անգամ փոքրիկ օգնությունը հոգևոր բավարարվածության և օգտակար լինելու բարի լիցքի է մղում նրանց:Ամենադժվարը սկզբում էր, երբ հոլանդական կազմակերպությունների ցանկում գրանցվեց Dear Angel-ը:Ինչպե՞ս կազմակերպել օգնությունը հայ երեխաներին, երբ հենց իրենք, կազմակերպության անդամներն էին բախվում զանազան բյուրոկրատական խոչնդոտների' սկսած ուսման վճարման,վերջացրած նեղ անձնական ֆինանսական խնդիրներով: Այնուամենայնիվ աղջիկները չընկրկեցին դժվարությունների առջև : Առևտրական հիմնարկներից և խանութներից հայթհայթեցին բավական հագուստներ ու կենցաղային իրեր:Այն փաթեթավորելուց հետո առաջ եկավ առաքման խնդիրը:Այս հարցերն էլ լուծվեցին' բանակցելով բելգիական մասնավոր կազմակերպությունների հետ, առկա եղան մաքսային խնդիրները... ու այսպես շարունակ:
Արդեն չորս ավելի տարիներ են անցել այդ օրից:Գովեստի շատ խոսքերից անմասն չի մնացել Նիդերլանդական մամուլը:Կազմակերպությանը ներկայացնելուց զատ շատ թերթեր ուղղակի Հայաստանին վերաբերվող տեղեկություններ են զետեղել' Հայաստանի քարտեզի հետ մեկտեղ ներառելով Լեռնային Ղարաբաղի մեծադիր քարտեզները:
Dear Angel-ի շատ բարեկամներ օգտակար են լինում, երբ Հայաստան այցելելիս իրենց հետ լրացուցիչ երեխաների համար իրեր են տեղափոխում:Նրանցից մեկը' Լուսյան է (լուսանկարում ) :
Հայաստան գնալու օրը Նիդերլանդների 12 մարզերից մեկից,որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում և անվանվում է Զելանդ, բառացիորեն ընկղմված է Հյուսիսային ծովի ջրերի մեջ , նախ պետք էր կտրել 200 կմ 'հասնելու Հաագա, Հայաստանի դեսպանատուն, մուտքի վիզաները վերցնելու, ապա հետընթաց կատարել կրկին դեպի հարավ' Բրյուսել, Զավենթեմի միջազգային օդանավակայան Պրահայով Երևան մեկնելու համար:Այդքան ճանապարհ չհաղթահարելու համար,իհարկե կարելի էր նաև մուտքի արտոնագիր ստանալ հենց Երևան հասնելուն պես' օդանավակայանում,բայց տարանցիկ չվերթը' Պրահայով,նաև կապված ուղեբեռների հետ, ավելորրդ ստուգումների ու ձգձգումների առիթ կարող էին հանդիսանալ, մանավանդ այդպիսի դեպքեր եղել են Չեխիայում, երբ պատճառաբանել են, որ փաստաթղթում չկա Հայաստան գնալու վիզա: Դե արի ու չեխերին բացատրի, թե դա հնարավոր է անել Երևանում: Ավիաընկերություններն իրենք են պատասխանատվության ենթարկվում չնախատեսված ուղևոր տեղափոխելու համար, ուստի մեղադրել նրանց ավելորդ զգուշության մեջ չի կարելի,մանավանդ,որ չգիտեն թե կոնկրետ որ երկրի օդանավակայաններում և ովքեր կարող են երկրի մուտքի արտոնագրեր ստանալ: Հենց Վիզաների դյուրացման հարցն արդիական թեմա է և կարծես թե դրական լուծում է ստանում: Նախորդ օրը' հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիր, ըստ որի 2013 թականին հին աշխարհամասի բնակիչներին հարկ չի լինի դեսպանատներից մուտքի վիզաներ ստանալ:Առանց վիզա ևրոպացիներին իրենց երկիր առաջինն արտոնել է' ՈՒկրաինան,որից հետո Մոլդովան, ապա Վրաստանը, հիմա էլ 'պատրաստվում է Հայաստանը: Օրենքն ուժի մեջ կմտնի խորհրդարանների վավերացումներից հետո, դյուրացված արտոնություններից կօգտվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օրինակ հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու համար,Շենգենյան մուտքի արտոնագիրը կարժենա 35 եվրո,անվճար ' մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար: Ըստ մեզ, արդարության տեսանկյունից թեև սա հավասարազոր չէ Հայաստանի քաղաքացիների հանդեպ,այնուհանդերձ էլի լավ հնարավորություն է մեր հայրենակիցներին Եվրոպա այցելելու համար:
Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Նորին Գերազանցություն Ձյունիկ Աղաջանյանը Հայաստանի
անկախությանը նվիրված միջոցառման ժամանակ:
Oգնություն հայ մանուկներին Dear Angel նիդերլանդական կազմակերպության տնօրեն Փերի Կնյազյանին, ով շատ սիրում է երեխաներին և առատ ձեռքերով է մեկնում նրանց մոտ ' ընդունեց ու իր օգտակար խորհուրդներով քաջալերեց Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:Նա մեծածավալ ու ջանադիր աշխատանքով հետամուտ է լինում հայ համայնքն ամրակուռ ու միասնական դարձնելուն:Նիդերլանդներում ապրող բոլոր հայերն են սիրում դեսպանին և ամենադրական կարծիքն արտահայտում նրա գործունեության մասին: Ի դեպ բացառիկ,նաև հազվագյուտ երևույթ , երբ դեսպանին բոլորն են ճանաչում և այդչափ ժողովրդական մոտեցում ցուցաբերում: Օրերս Հայաստանի հանրային հեռուստատեսության «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրը դեսպանի և տեղի հայերի աջակցությամբ մեկի փոխարեն միանգամից 2 ֆիլմ է թողարկել Ամստերդամի մասին,Ֆիլմաշարի ստեղծագործական խումբը լրացուցիչ մեկ առանձին ֆիլմ էլ նկարահանել է տեղի հայ համայնքի գործունեության մասին:Ֆիլմաշարի հեղինակներն իրենք են խոստովանել , որ սա իրենց 10 տարվա առաջվա տեսած երկիրը չէ;Այսօր ամենուր է Նիդելանդների հայ համայնքի թարմ շունչը:Դա ի շնորհիվ նաև դեսպանի: Ֆիլմն ունենալու է »Հայկական Նիդերլանդներ» խորհրդանշական վերնագիրը:
Երևան մեկնելու համար ամեն դեպքում կուզեինք օգտվել հայկական ավիափոխադրող ընկերությունից: Նախ դա կլիներ ուղիղ չվերթ' ինչպիսին Ամստերդամից ամիսներ առաջ իրականացնում էր«Արմավիան», հետո էլ ճանապարհածախսը կներգրավեր հայրենական բյուդջե, որն էլի ինչ-որ բան է անկում ապրած Հայաստանի էկոնոմիկայի համար: Դժբախտաբար անորոշ է հայկական «Արմավիայի» ճակատագիրը,որը դժվար օրեր է ապրում, ուստի ընտրեցինք այլընտրանքային տարբերակ' «չեխական ավիաուղիները», որն ամուր հաստատվել է Հայաստանում և իր գրասենյակն ունի Երևան քաղաքում:Սպասարկումն էլ վատը չէ, թեև անցյալ տարի այդպես էլ չփոխհատուցվեց իրենց իսկ կողմից վնասած մեր ճամպրուկը' չնայաց գոնե վերանորոգման խոստումներ տվել էին:Ինչևէ: Ինքնաթիռը Ռումինիայի օդային տարածքով երկայնությամբ հատեց Սև ծովը մտավ Թուրքիա և մեկ ժամ էլ չանցած բարեհաջող վայրեջք կատարեց Ամենայն Հայոց մայրաքաղաքում:
Երբ ինքնաթիռի անձնակազմին հրաժեշտ ես տալիս և մյուս ուղևորների հետ շարժվում առաջ' մինչև շարժական թունելի վերջը , որտեղից սկսվում է օդանավակայանի մուտքը ,այստեղ էլ տեսնում ես համազգեստավոր, մռայլ դեմքերով խմբված մարդկանց, կենտրոնացած խոժոռ ու դժկամ հայացքներով, նկատե՞լ եք :Կարծես ինչ-որ բերդից փախած մեկին են փնտրում: Մեղմ ասած ժամանող մարդկանց առաջին տպավորության համար սա հաճելի չէ:Նման տեսարանն հատուկ է միայն Երևանին, քանի որ մեր տեսած և ոչ մի քաղաքների օդանավակայաններում ուղևորներին շփոթելու աստիճան վերից վար այդպես չեն «զննում»:Ժամանման ընդարձակ սրահում պատկերն այլ էր, երբ առանձին-առանձին կանգնաց բարեհաճո երիտասարդ տղան, կամ աղջիկը ժպտադեմ հայացքով ողջունելով, մարդկանց ուղորդում են փաստաթղթերի ստուգման սրահը, կամ էլ ծերերին ու երեխամայրերին այնտեղ սպասարկելու արտահերթ հնարավորություն տալիս:
Այժմ անցագրային կետերի աշխատանքների մասին:Այստեղ ևս դրական միտումներն առկա են, բարելավվել է սպասարկման որակն ու վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Վերաբերմունքի մասին:Կար ժամանակ, երբ անցակետերում չինովնիկները խոչնդոտում էին մարդկանց մուտքը երկիր,այն պարագայում,երբ ևրոպայի մեր հայրենակիցներն ունեն Հայաստան մուտք գործելու թույլտվություն (ՀՀ դեսպանատների կողմից վավերացված վիզաներով) և ևրոպական իշխանությունների վավերացմամբ, ստանդարտներին համապատասխանող օրինական ճամփորդական փաստաթղթեր:Օրինակ ուղևորը հարցաքննության էր ենթարկվում,տրվում էին անհարկի հարցեր, փորփրվում էր մարդկանց անցյալը: Մինչդեռ բոլորին է հայտնի, որ մեր շատ հայրենակիցներ երկրաշարժի ու Խորհրդային Միության փլուզման հետևանքներից հետո, սովի ու ցրտի տարիներին ստիպված եղան հեռանալ երկրից:Այսօր նրանք տարբեր խողովակներով օգտակար են հայրենիքին: Նրանց այցը Հայաստան պետք է գնահատել և խրախուսել: Սփյուռքի հայերն են, որ անհրաժեշտ պահերին համախմբման գեղեցիկ օրինակ են մատուցում: Որքա՞ն ոգեշնչող էր, երբ
Մեր այս կոլաժը մարդասպանի մասին տեղ է գտել մեկ տասնյակից ավելի մամուլի օրգաններում:
Նիդերլահայերը այս առիթով արել են բազմաթիվ հայտարարություններ, հանդես եկել քաղաքական դիրքորոշմամբ:
աշխարհի,այդ թվում Հոլանդիայի ու Բելգիայի հայերն իրենց բողոքի հուժկու ձայնը բարձրացրեցին մարդասպան, Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի Զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբաեջան արտահանձնելու կապակցությամբ,կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքների համերաշխ մասնակցությունը:Ի դեպ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները չեն հանդուրժում հայ սփյուռքի կազմակերպված ներկայությունը: Ավելին' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամեն քայլի դիմում է ընդլայնելու ադրբեջանցիների ներկայությունը Եվրոպայում:Ընդհանրապես էմիգրացիոն քաղաքականության ոլորտում հրաժարվում է բանակցել Եվրամության երկրների հետ,այդ կապակցությամբ ցուցումներ են ստացել դեսպանությունները, հետ չեն ընդունում Ադրբեջանից Եվրոպա ապօրենի ներգաղթածերին:Ադրբեջանում նույնիսկ սահմանվել է արտասահմանում ապրող ադրբեջանցիների օր:
Վերաբերմունքը ' հատկապես Հայաստան մուտք գործող և հեռացող մեր հայրենակիցների նկատմամբ պետք է ադեկվատ լինի Հայաստանի Հանրապետության ղեկավարի դիրքորոշումին,որոնցից մեկը'սփյուռքն ու հայրենիքը պետք է միմյանց շարունակություն դառնան:Օդանավակայանի սահմանային և մաքսային կետերում այժմյան բարեփոխումները պետք է վերագրել մեր երկրի ղեկավարի հետևողական աշխատանքին,հուսանք անժամկետ: Մենք հզոր ենք միասին:
Վերջին մեկ տարում հաճելի բարեփոխված գտանք «Զվարթնոց»-ը:Հին շենքն այլևս չի գործում,նոր տերմինալը զբաղեցնում է 34 հազար քառ. մետր մակերես: Կան կառավարական եւ վիպ-գործառնական սրահներ, նոր ավտոկանգառ` 20 հազար քառ.մետր տարածքով: «Զվարթնոցն»ունի ժամանման եւ մեկնման նոր սրահներ: Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 160 միլիոն դոլար:
Համալիրը նախագծված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, տարեկան 3,5 միլիոն ուղեւոր սպասարկելու հնարավորությամբ: Հարավային Կովկասում միակ միջազգային օդանավակայանն է, որ համապատասխանում է P վարկանիշին:
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանակակից տերմինալը:
Գիշերվա շողերի լուսավորության ներքո փայլփլում էին նորաշեն տերմինալի գույներանգ ապակյա մակերեսները,որոնք շուրջ բոլոր սփռելով գույնզգույն լույսի երփներանգները ուղղակի լավ տրամադրություն էին ապահովում: Գիշերային «Զվարթնոցն» իր նորօրյա տեսքին համաշունչ գեղեցկուհի է, հոյակերտ մի կառույց, լավագույն նվեր հայ և օտարերկրյա ուղևորներին: Մեզ հաճելի անակնկալ էր մատուցել երիտասարդ խոստումնալից դերասան Զավեն Գեւորգյանը, ով մեզ դիմավորեց օդանավակայանում' վարդե ծաղիկների զամբյուղ նվիրելով Dear Angel-ի տնօրենին:Ճանապարհին Զավենը պատմեց, թե որքա՞ն կարճ ժամանակահատվածում Երևանի ճանապարհներին նոր տեղադրված տեսախցիկներն իրենից որչափ գումար են կորզել, նաև հիշեց նիդերլանդներում դեռ այս տարի(2012թ.) ապրիլի 27-ին եւ 28-ին, Դեն-Բոս եւ Ամստերդամ քաղաքներում օգնություն հայ երեխաներին նիդերլանդական Dear Angel կազմակերպության նախաձեռնած բարեգործական համերգ-երեկոյի մասին: Զավենից բացի, ով հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» ֆիլմից (Գարիկ),հոլանդահայերին հյուր էին հումորային ժանրի արտիստ, ռեժիսոր Լեւոն Բեգլարյանը («Այո» շոու) եւ երգչուհի Գայանե(Անգել) Մարտիրոսյանը :
Հայաստանյան արտիստների գովազդային տեսահոլովակներից մեկը:
նրանց ելույթները տեղի ստեղծագործական խմբերի հետ սիրվեցին եւ ընդունվեցին հայ եւ հոլանդացի հանդիսատեսների կողմիցՙ արժանանալով ջերմ ծափողջյունների: Ամենից կարեւորը նրանց թարմ ասելիքն էր:«Շանթ» Հեռուստատաընկերությանն էլ մեր կողմից մեծ շնորհակալություն ինֆորմացիոն հովանավորչության համար,ինչպես նաև «Ազգ» թերթին հոդվածներ տպագրելու համար:
Զավեն Գևորգյանը մանկությունն անց է կացրել Ռուսաստանում:Նույնքան ջերմ ու կարոտած է սիրում Հայաստանը' ինչպես բոլոր սփյուռքահայերը:Հատված նրա ելույթից:
Փարիզում Զավեն Գևորգյանը փողոցում նույնքան գրավեց մարդկանց ինչպես բեմում:
Զավենը խոսելով իր ծրագրերից, պատմեց,որ այժմ դասավանդում է հեռավոր մարզերից մեկում, պատրաստվում է նկարահանվել «Շանթ»-ի մի հեռուստասերիալում: Իհարկե որոշեցինք հանդիպել և հետաքրքրվել նաև Լևոնի և Գայանեի հայաստանյան գործունեությամբ:Նրանց մասին կպատմենք հետո:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Առավոտյան զանգահարեցինք ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանին:Թեև տեղեկացանք,որ նա հենց նույն օրը պատրաստվում է մեկնել Բուխարեստ գործուղման,այնուամենայնիվ սիրով պատրաստակամություն հայտնեց իր սուղ ժամանակից մեզ տրամադրել : Հանդիպեցինք Երևանի պետական համալսարանում, որտեղ նաև դասավանդում է:
Լուսանկարներում:- ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը' ձախից, նրա օգնական Մանանե Պետրոսյանը և նիդերլանդական Dear Angel կազմակերպության տնօրեն Փերի Կնյազյանը գործնական զրույցի ժամանակ:
Մեր համագործակցությունը ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի հետ արդեն տարիների պատմություն ունի:Երեխաների համար անհրաժեշտ պարագաներ, հագուստներ, այլ անհրաժեշտ գույքեր Dear Angel-ը առաջին անգամ երեխաներին է հասցրել Միրա Անտոնյանի ղեկավարած կենտրոն հիմնադրամի օգնությամբ,հետագայում նույնիսկ մասնակցել վերջինիս կողմից կազմակերպած հայաստանյան միջոցառումներին, արժանանացել շնորհակալագրերի ու պատվոգրերի: Թեև կարճ,սակայն բովանդակային առումով հագեցված, գործնական զրույցը Dear Angel կազմակերպության տնօրեն Փերի Կնյազյանի, «Նիդերլանդական օրագրի», ՀՕՖ-ի ԵԱԿ-ի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի և նրա օգնական Մանանե Պետրոսյանի միջև, աշխատանքային գործունեության հետ կապված շատ հարցեր հստակեցրեցին:
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի աշխատակցուհի Ելենա Հարությունյանին,թեև հիվանդ գտանք տանը ջրծաղիկով,սիրով պատմում էր կենտրոնի ծավալած լայնամասշտաբ գործունեության և օր առաջ գործի շտապելու մասին:
Ընդհանրապես պետք է շնորհակալություն հայտնել«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի բոլոր աշխատակիցներին, իրենց պատրաստակամ վերաբերմունքի համար,ովքեր իրենց շնորհակալ գործն են անում Մայր Հայրենիքում' օգնելով մեր մանուկներին ոչ միայն նյութական ու կրթական,այլ ավելի շատ բարոյական ու հոգևոր առումներով, պատրաստում նրանց վաղվա մեր հասարակության լիարժեք անդամը դառնալուն: (Ի դեպ աշխատակիցներից մեկին'Ելենա Հարությունյանին,ով կենտրոնի երեխաների հետ շփման արդյունքում հիվանդացել էր ջրծաղիկով, շուտափույթ ապաքինում ենք ցանկանում):
Արսեն և Հայկ Փափազյանները:
Հանդիպելու և ծանոթանալու էինք Փափազյանների ընտանիքին: Նրանց մասին իմացել էինք ՀՕՖ-ի գործադիր տնօրենի օգնական Մանանե Պետրոսյանից: Ընտանիքն ապրում է Երևանի Վարդաշեն թաղամասի նախկին ուսումնարաններից մեկի արդեն վթարային դարձած շենքում: 5-րդ հարկի աջ թեքվող խարխլված միջանցքի ամենավերջին ձախ կողմի դռան մոտ մեզ սպասում էին «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրի նկարահանող օպերատոր Արմեն Անանյանը և լրագրող Անի Աբրահամյանը: Խումբը,որի մասին արդեն ասել ենք ,մի ֆիլմի նկարահանման ձեռնարկով եղել է Նիդերլանդներում , օգտվելով հանգամանքից,պայմանավորվել էինք հանդիպել Երևանում: Փափազյանների ընտանիքի մասին շատ է գրվել ու խոսվել , նկարահանվել և լուսաբանվել հայկական լրատվամիջոցներով:Ամուսինները' Արթուրն ու Գայանեն մեծացնում են 8 երեխա:Չենք ուզում անրադառնալ թե բազմանդամ ընտանիքն ինչպե՞ս է գոյատևում ու հայթհայթում օրվա ապրուստը' այդ մասին բազմիցս է արծարծվել ու սա թերևս հարցի տեսանելի կողմն է միայն: Ավելի բարդն ու դժվարամատչելին ընտանիքի ամրության բարոյահոգեբանական մթնոլորտի կայունության պահպանման բարդ խնդիրն է, որն առկախ է զանազան սոցիալական ու մարդկային գործոններից: Բնակելի կոչված երկու սենյակների ընդհանուր մակերեսը կազմում է' 28քառ. մետր :Այսինքը տան յուրաքանչյուր անդամին հասնում է 2,8քառ մետր մակերես:Նման պայմաններում ընտանիքն ապրում է արդեն 18 տարի:Այս ֆոնին պարզել թե ի՞նչ ուղություններով կարելի է օգտակար լինել նրանց, աբսուրդ է:Այս օգնությունները ժամանակավոր մի բան են, որ շրջանցում է գլխավոր ' հիմնավոր տանիք ունենալու խնդիրը:
Ապրուստի համար առկա մշտական նվազագույն եկամուտն ու տարբեր անհատների ու կազմակերպությունների տրամադրած օգնությունները ,անցողիկ մի բան են: Մեր այցից ոգևորված երեխաների, հատկապես փոքրերի տրամադրությունը բարձր էր:Մինչ Տանտիրուհին խոսում էր երեխաների առօրյայից,պատմում տան խնդիրներից,մոտեցա Պատուհանին հպված մահճակալի մի անկյունում, խորասույզ հայացքով,դեմքն ափերի մեջ առած,ասես աշխարհն իր մեջ ներփակած ընտանիքի հորը'արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Փափազյանին:Նստում եմ նրա մոտ,զրույց սկսելու համար հարց ու փորձ անում դեսից-դենից:Ո'չ, Արթուրը չի դժգոհում կենցաղից ու առկա դժվարին կացությունից,այլ ինչպես վայել է հպարտ զինվորին վերհիշում է անցյալը, երբ ավելի դժվար կացություններ հաղթահարելով, ընկերների հետ նոր կազմավորված հատուկ գնդի մարտակազմում քայլ առ քայլ հաղթանակ են կերտել ազատ Արցախի համար:
Ինքն անձամբ մարտական բազմաթիվ առաջադրանքներ է կատարել'աճելով շարքայինից մինչև վաշտի հրամանատարի, որից մեկի ժամանակ վնասել է ողնաշարը:Հիվանդության պատճառով էլ զորացվել է 1998 թվականին:Մեջքի ցավն,ինչպես նենգ թշնամին է հիմա է գլուխ բարձրացրել... Զրույցն Արթուրի հետ ավելի մտերմիկ է դառնում մեկ բաժակ հայկական սուրճի շուրջ, երբ ոգևորված պատմում է մարտական ընկերների և գնդի անցած մարտական փառավոր ուղու մասին:Տղաների մեծամասնության հետ այսօր էլ անսասան են մտերմական ամուր կապերը:Արթուրը ընկերներից մեկի' Սուրիկի երեխաների'երկու տղաների և աղջիկների կնքահայրն է:
Խնամքով ցուցադրում է պաշտպանության նախարարության և հատուկ գնդի իրեն շնորհած պատվոգրերը, «Վազգեն Սարգսյան» հուշամեդալը: Արթուրն ուրախանում է իր հրաշք ութ երեխաներով, միակ չափահասը 24-ամյա Տիգրանն է, ով նաև իր համեստ աշխատավճարն է ներդնում ընտանիքի գոյատևմանը:Հինգ տղաներից ամենակրտսերը Միքայելն է' 6 տարեկան,Արսենը' 10, Հայկը' 11: Աղջիկներից մեծը Հասմիկն է' Հայկի հետ հասակակից երկվորյակներ են:Հետո Հռիփսիմեն է' 7տարեկան: Ամենափոքրիկը Հեղինեն է' նոր երեքը բոլորած:Թեև տարբեր բնավորություններով, սակայն բոլորն էլ կենսախինդ, արևային յուրահատուկ ներաշխարհով,լուսավոր երեխաներ են,վաղվա օրվա նկատմամբ աներկբա հավատով:
Հրաժեշտ տալով Փափազյանների ընտանիքին ձեռք բերեցինք նոր բարեկամներ:Եթե Dear Angel-ի տնօրենը տպավորված էր երեխաների հետ շփումից, ապա ես ներքուստ ուրախ էի, որ կարողացա Արթուրի հետ զրուցել, գոնե մի քանի րոպեով փոխել նրա տրամադրությունը, շեղել կենաղային գորշ խնդիրներից, կենտրոնանալ ավելի մնայուն արժեքների ու գաղափարների շուրջ, որի իրագործողներից մեկը հենց ինքն է' Արթուր Փափազյանը, արցախյան ազատամարտիկը:
Մի նկատառում: Պետք չէ շռայլ խոստումներ տալ այս ընտանիքին, այլ մտածել դրա իրագործման մասին, հակառակ դեպքում բումերանգային ազդեցությամբ բարոյական վնասն ավելի մեծ է: Իմացա , որ տարիներ առաջ մեծահարուստ բարերար այրերից մեկի մայրը, երբ տեսել է Արթուր և Գայանե Փափազյաների ընտանեկան կացարանը, չի զսպել իրեն, բացականչել է.-«Օ', ոչ, այսպես հնարավոր չէ նման պայմաններում ապրելը»:- Խոստացել է անհապաղ լուծել բնակարանի խնդիրը:
Այսօր արդիական գերխնդիրը ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելն է:Սա արդեն պետության հոգացության խնդիր է:Դրան են սպասում այս ընտանիքի 10 անդամները, ովքեր վերամիավորման, ընտանեկան փոխադարձ ջերմության և երազանքների իրականացման խնդիրն ունեն:
Ինչպես խոստացել էինք ընթերցողներին, հանդիպեցինք մեր երիտասարդ բարեկամներին' հումորային ժանրի արտիստ,ռեժիսոր Լևոն Բեգլարյանին( «Այո» շոու) և երգչուհի Գայանե Մարտիրոսյանին(Angel):Ծանոթացանք նրանց հայաստանյան գործունեությանը: Angel-ի մայրը' ճանաչված ռեժիսոր պրոդյուսեր Լուսինե Մարտիրոսյանն էլ առկախել էր պաշտոնական գործնական մի հանդիպում' անպայման մեզ տեսնելու և ծանոթանալու ձգտումով:Դեռ թարմ են հիշողությունները ,երբ ամիսներ առաջ Dear Angel-ի հրավերով Նիդերլանդներում էին երիտասարդ ու խոստումնալից այս արտիստները: Dear Angel-ի նպատակներից մեկն էլ օգնելն էր արվեստում ինքնահաստատման քայլեր անող երիտասարդ կարող ուժերին:Բոլորին է հայտնի,որ ճանաչված մարդկանց նախաձեռնությունը շատ ավելի հեշտ ու լավ է ընդունվում հանրության կողմից, քան նրանցը, ովքեր արվեստում նոր, նոր են սկսում քայլեր անել:Բայց փաստը մնում է փաստ,որ արդյունքի հասնելու համար այնուամենայնիվ պետք է արվի առաջին քայլը: Dear Angel-ը Թե ինքն է անում այդ քայլը և թե օգնում է այն անել մյուսներին:Դատելով նիդերլանդներում տված երկօրյա համերգներից վստահաբար կարելի է ասել,որ երիտասարդ խոստումնալից դերաստան Զավեն Գևորգյանը(«Բանակում» կինոսերիալից ' Գարիկ)հումորային ժանրի արտիստ,ռեժիսոր Լևոն Բեգլարյանը( «Այո» շոու) և երգչուհի Գայանե Մարտիրոսանը(Angel) անցել են ինքնահաստատման դժվարին,բայց և պատվաբեր ճանապարհը:Ամենից կարևորը նրանք հանդես եկան թարմ ասելիքով, համերգ-երեկոյի ծրագրերն էլ էապես տարբերվում էին միմյանցից: Հայաստանի արտիստների հետ համագործակցեցին տեղի «Շիրակ»համույթը'դուդուկահար-կլարնետ
Նախորդ օրն ՈՒլիխանյան ակումբում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար, կանգնած ականատես եղանք Լևոն Բեգլարյանի հերթական «Այո շոու» հումորային ներկայացմանը:
Այսօր արդեն նրա հետ միասին գտնվում ենք երգչուհի Angel-ի հյուրընկալ հարկում:Angel-ի մոտակա ծրագրերի մեջ է մտնում դերասանական վարպետության գծով ԱՄՆ-ում ուսանելը:
Արվեստագետների ընտանիքում է ապրում Գայանեն: Ինչպես ասացինք մայրը'Լուսինե Մարտիրոսյանն է,ում հետ հանդիպեցինք հին ծանոթների պես, բավական ճանաչված մարդ Հայաստանում, նաև նրա սահմաններից դուրս:Աշխատել և նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսորական մտահաղացումներ է իրականացրել մի շարք հեռուստաընկերություններում, հեղինակել է բազմաթիվ ստեղծագործական նախագծեր,արժանացել է «Տաշիր» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռեժիսոր» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին:Զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և տուրիզմի վարչության բաժնի պետի պաշտոնը: Նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ:
Պապիկը'Կինոռեժիսոր, սցենարիստ Էռնեստ Մարտիրոսյան է, ով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Աշխատել է Երևանի դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում: 1967թ. ավարտել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացները: 1967-95թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանել է «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Մհերի արձակուրդային արկածները», «Ատամնաբույժն արևելյան» և այլ ֆիլմեր:Ցավոք այսօր նա մեր կողքին չէ:
Այսօր արդեն նրա հետ միասին գտնվում ենք երգչուհի Angel-ի հյուրընկալ հարկում:Angel-ի մոտակա ծրագրերի մեջ է մտնում դերասանական վարպետության գծով ԱՄՆ-ում ուսանելը:
Արվեստագետների ընտանիքում է ապրում Գայանեն: Ինչպես ասացինք մայրը'Լուսինե Մարտիրոսյանն է,ում հետ հանդիպեցինք հին ծանոթների պես, բավական ճանաչված մարդ Հայաստանում, նաև նրա սահմաններից դուրս:Աշխատել և նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսորական մտահաղացումներ է իրականացրել մի շարք հեռուստաընկերություններում, հեղինակել է բազմաթիվ ստեղծագործական նախագծեր,արժանացել է «Տաշիր» երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռեժիսոր» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներին:Զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և տուրիզմի վարչության բաժնի պետի պաշտոնը: Նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ:
Պապիկը'Կինոռեժիսոր, սցենարիստ Էռնեստ Մարտիրոսյան է, ով ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Աշխատել է Երևանի դոկումենտալ ֆիլմերի ստուդիայում: 1967թ. ավարտել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացները: 1967-95թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսոր: Նկարահանել է «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Մհերի արձակուրդային արկածները», «Ատամնաբույժն արևելյան» և այլ ֆիլմեր:Ցավոք այսօր նա մեր կողքին չէ:
Տատիկը, ով այսօր էլ լավագույն ընկերուհի ու խորհրդատու է Գայանեի համար, նկարիչ - դիզայներ Լիդա Գևորգյանն է: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գունանկարի բաժինը: 1966-2005թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ-բեմադրող: Եղել է բազմաթիվ ֆիլմերի, բեմադրական համերգների, տեսահոլովակների բեմադրող նկարիչը: Ֆիլմերից են` «Կտոր մը երկինք», «Մայրական տուն», «Ճերմակ անուրջներ», «Ծաղրածուի ժպիտը», «Ախթամար», «Ավդոյի ավտոմոբիլը», «Տերը», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: Որպես բեմադրող նարիչ` օգտակար է եղել «Էրեբունի-Երևան», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» և այլ մասշտաբային ներկայացումների: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:
Տիկին Լիդան անընդհատ հորդորում էր օգտվելել սեղանին դրված համեղ խմորեղեններից ու անկրկնելի հայկական կոնյակից: Վերջինս նվիրել էին մի հանդիսության ժամանակ և իր համային գերազանց հատկանիշերով իրոք տարբերվում էր խանութներում գնվածներից:Հեռուստացույցով անընդհատ շրջանառվում էր այդ օրերին ԱՄՆ-ի Նու Ջերսի և Նյու Յորք նահանգներին պատուհասած փոթորիկի մասին պատմող կադրերը:Գայանեն պատմեց, որ պատրաստվում էր հյուրախաղերով մեկնել այնտեղ, մինչ իմացել է«Սենդի» փոթորիկի մասին, որը 72 մարդու մահվան պատճառ է դարձել:
Հաճելի էր շփվել տիկին Լիդայի հետ ' արվեստի ակունքներին մոտ կանգնած մարդամոտ մի անհատականության, որի հուշերն ու պատմությունները անվերջ խորհելու և գեղեցիկի մասին մտորելու տեղիք են տալիս:Նույնպիսի ջերմությամբ,
ինչպես տեսակցել էինք, հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով հրաժեշտ ենք տալիս նաև Մարտիրոսյանների ընտանիքին:
Մայրաքաղաքային երևույթներ
Մի քանի երևույթներ, որոնց մասին չենք կարող երկու բառ չասել:
1.- Ավտոմեքենաների առատությունն ու բազմազանությունը' դրանից բխող բոլոր հետևանքներով:
Փողոցներում կարելի է հանդիպել սկսած Խորհրդային ժամանակաշրջանում արտադրված արդեն շունչները փչած մեքենաներից մինչև ժամանակակից արտադրության արտասահմանյան գերտեխնիկայով հագեցված ավտոմեքենաներ, որոնք բացառապես հարմարեցված են գազե վառելիքին, և 4 անգամ մատչելի է բենզինի գներից:Այդ պատճառով հասարակական տրանսպորտի և տաքսիների արժեքը անհամեմատելի էժան է ուզածդ քաղաքի ուղևարձից: Հաճախ կարելի է տեսնել լիմուզիններ,խոշոր տրամաչափերով թանկարժեք այլ ավտոմեքենաներ:Համարյա ուզածդ պահին անպակաս են խցանումները:Ստացվում է, որ քաղաքի մի մասից մյուսը տեղափոխվելը ավելի շատ ժամանակ արժե, քան մերձավոր մարզկենտրոններից մեկը:
2.-Պատերին, շինություններին հարկի և անհարկի հայտարարությունների և գովազդների
առատությունը, որն հաճախ պատկերացում է տալիս դրանց հեղինակների մտավոր և ինտելեկտուալ կարողությունների մասին:
Հարգելի երևանցիներ հավատացեք, որ սա այնքան տհաճ երևույթ է, ինչպես ասենք աղտոտված բակ ունենալը: Եթե աղտոտվածության խնդրին ավելացնենք հայոց լեզվի հակագովազդը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Գաղտնիք չէ, որ լայն թափ է ստանում նախագահական ընտրությունների քարոզարշավը:
Կարելի է ենթադրել, որ այս թեկնածուն Սասունցի Դավթի հզորությունը և նրա սուրը մատնանշելուց բացի ընտրողներին հորդորում է, որ իրեն ընտրեն թե չնտրեն միևնույն է վերևում Աստված կա:Մեկնաբանություներն ավելորդ են ' վերևն առ Աստված:
Դուրս է գալիս, որ եթե տարածքը չհսկվի տեսախցիկներով, ուրեմն կարելի է անխնա կեղտոտել:Դե արի ու բոլոր տարածքների վրա տեսախցիկներ շարի:
Ի դեպ անցորդներից մեկը չկարդալով գրածը ցած նետեց ծխախոտի մնացորդը: Ես էլ փնտրեցի նկարահանող տեսախցիկը ու այդպես էլ չգտա:
Դեմի Մուրը ձեր կյանքը դարձնում է հեքիաթ:Հավատացեք այդպիսի հրաշքներ էլ են լինում:
Իհարկե հպարտ ենք, որ հայ ենք, իմանում ենք, որ Հայաստանն Արցախ է և Թուրքիքն էլ մեզ պարտք է,բայց չենք իմանում 'թե այս պլակատը որքան ազդեցություն կունենա այն դիտողների գեղադիտական դաստիարակության վրա:
Վարձով տրվող մսի և խոզի ակցիաների մասին:
Երբ աշնանայինին գումարում ես ձմեռային, ապա ստացվում է նոր հավաքածու:Պարզվում է, որ այդ հավաքածուն ընդհամենը 1000 դրամանոց կտորի մասիկ է: Բան հասկացա՞ք:
Մեր մադամ Տյուսոն
Երևանի պուրակներում , այգիներում և հրապարակներում հաճելի նորամուծություն է արվել: Քաղաքապետարանի կողմից տեղադրվել են նոր նստարաններ «Երևան» մակագրությամբ, մայրաքաղաքի զինանշանով և քաղաքապետարանի կայքի էլեկտրոնային հասցեով` www.yerevan.am մակագրությամբ:Երևանցիները հնարավորություն ունեն «նստելու» հայ մեծերի կողքին։ ։
Նոր պատրաստված հաճարե նստարաններին տեղադրվեցին հայոց մեծերի, ինչպիսիք են Ֆրունզե Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի և այլոց արձանները: Սակայն արդեն իսկ տեղադրված հուշարձանների շուրջ խոսակցությունները չեն դադարում, այն պատճառով, որ իբր դրանք դառնում են քաղաքացիների վանդալիզմի զոհը:Մեզ սակայն չի թվում, որ սրանք դիտավորյալ են վնասում: Քաղաքացիները փաթաթվում, կամ այլ դիրքերով արձանների հետ նկարվում են:Փոքրիկ անզգուշություն կամ վրիպում խեղվում է արձանների տեսքը: Վերջիններս էլ պատրաստված են ոչ ամուր այնպիսի նյութերից, որոնք չեն դիմանում և ջարդվում են:Դուրս է գալիս, որ մարդիկ «սիստեմատիկաբար» բանուգործները թողած վանդալով են զբաղվում:
Մի առաջարկություն մեր կողմից.
Ստեղծել գեղեցիկ փակ կանաչ գոտի, որի մուտքը թեկուզև ցածր գներով մատչելի լինի բոլորին:Մեր մեծերի արձանները պատրաստվեն ամուր նյութերից և տեսախցիկների առկայությամբ տեղադրվեն այդ պուրակում:Մարդիկ թող հանգստանան այդ պուրակում, սրտների ուզածի չափ էլ լուսանկարվեն, պաղպաղակ ճաշակեն, ֆիլմեր դիտեն և երաժշտություն լսեն:
Աշխարհի 10 քաղաքներում (Ամստերդամ,Լաս-Վեգաս, Կոպենհագեն,Նյու Յորք, Լոս Անջելես, Հոնկոնգ, Շանհայ, Վաշինգտոն, Վիեննա, Բեռլին) կա մադամ Տյուսոյի թանգարան: Այստեղ ցուցադրվող հանրահայտ անձանց թանգարանային նմուշների կողքին մարդիկ ազատ լուսանկարվում են, առանց վնաս հասցնելու մոմե ցուցանմուշներին, որոնք ի դեպ շատ դիմացկուն են:Թող մեր երևանյան թանգարանն էլ բացօդյա և յուրահատուկ լինի, չնմանվող մյուս թանգարաններին:
Մեկ ժամն անցավ
Մինչ սնկի պես աճած թարգմանչական հիմնարկներից մեկի աշխատանքային ժամն սկսվելը, իմ տրամադրության տակ ունեի ուղիղ մեկ ժամ,որոշեցի մոտակայքում զբոսնել :Քայլերս ակամա տարան օպերայի և բալետի շենքի ուղղությամբ:
Շրջագայություն կատարել աշնանային Երևանի փողոցներով կատարյալ հաճույք էր, նամանավանդ, երբ եղանակն էլ տրամադրող է: Ջերմացնող արեգակն իր դեղնակարմրավուն գույներից էր առատորեն շռայլել մայրաքաղաքային առանց այն էլ ժլատ ծառերի տերևներին, որոնց ճյուղերից թեթև զեփյուռը տերևն է պոկում' ասես արևի մասնիկ, վար սահեցլով ու զարդարելով փողոցի խոտածածկ գազոնները:Առավոտ կանուխ Սարյանի հուշարձանին հարող այգում մի քանի կանայք ավելներով փութաջանորեն փորձում էին հավաքել խոտերին փարված տերևները, որոնք դժվարությամբ էին զատվում, առանձնանում խոտածածկույթից:Անհամեմատ հեշտ էր սալիկապատված հատվածը մաքրելը: Հենց այս մասում տարեց մի տղամարդ վաճառքի համար փաթեթներից ազատում, իրար կողք-կողքի էր շարում կտավները:Տեսնելով, որ անտարբեր չեմ գեղանկարչության հանդեպ, առաջարկ արեց գնել ցուցադրած աշխատանքներից մեկնումեկը:Բացատրեց, որ ինքը միայն նկարների շրջանակներն է պատրաստում, իսկ վաճառում է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտած իր տղայի ստեղծագործությունները, որոնք հիմնականում նռան պատկերներ են հայկական զարդանախշերի ու կարպետների ֆոնին:
-Տղա ջան մենք շաբլոն գործեր ' մասիսներ, վանքեր չենք նկարում:-Մեկիկ- մեկիկ ցուցադրելով կտավները' ավելացնում է,
-Այ սրանք յուրահատուկ գործեր են, երբեք չկրկնվող,90 ենք ասում, բայց 75 հազարով վերցրու:Իմ ձեռքով փաթեթավորեմ, որ օդանավակայանում խնդիրներ չունենաս:
Այդ պահին մեզ է մոտենում միջին տարիքի, ճաղատ, դասական ոճով կոկիկ հագնված մի տղամարդ , ռուսերեն բարևելով' ընդհատում մեր խոսակցությունը, ապա զրուցակցիցս հետաքրքրվում, թե ի՞նչ հիմունքներով են նկարիչները վաճառում իրենց ստեղծագործությունները, ինչպես են ,,լեզու,, գտնում այս տարածքում կանգնելու համար, որտեղից են հայթհայթում շրջանակներն ու նյութերը և նման այլ հարցեր: Ասաց, որ ինքն էլ նկարիչ է: Նախ ներկայացավ' Արտյոմ Ռազմիկովիչ անվամբ:Հաստատեց, որ տեղացի չէ, ապրում է Ռուսաստանում, զբաղվում է հին նկարների վերականգմամբ, ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի համապատասխան բաժինը:Երբ խնդրեցի կարծիք հայտնել ցուցադրված նատյուրմորտներ վերաբերյալ, կիսածածուկ պատասխանեց.
-Թույլ է, իհարկե թույլ գործեր են:-Քիչ հետո հիասթափված խոստովանեց , - Ախր ինչ ժողովուրդ եք դուք' հայերդ, արդեն մեկ ժամից ավելի է, ինչ զուր տեղն այստեղ մեկին եմ սպասում եմ:
Մտածեցի' ցավոք մարդկանց մոտ պակասում է ճշտապահությունն ու պատասխանատվության զգացումը ու մարդը զուր այսքան սպասեց: ինքը թեև ներկայացավ ազգությամբ հրեա, սակայն հաստատ հայ էր,քանի որ արձագանքում էր մեր հայերեն խոսակցություններին, հապա Արտյոմ Ռազմիկովիչ անվանու՞մը ....ՈՒ էլ մեղավոր ու պատասխանատու չզգացի նրա հետ հանդիպման չեկած իմ հայրենակցի համար, աշխարհի բոլոր հայերի գործած ու չգործած մեղքերի համար:
Հետո հրաժեշտ տվեց, ինչպես որ հայտնվել էր,նույնքան անսպասելի հեռացավ' ռուսերեն նետելով վերջին մեղադրական բառերը.
-Դուք եք մեղավոր, որ նման կերպ եք ապրում, դուք եք մեղավոր, որ ցրվել եք աշխարհի չորս կողմը:
Հիշեցի , որ իմ գնալու ժամն էլ եկավ, իմ հերթին հրաժեշտ տվեցի ինձ անհայտ նկարչի հորը,ում խոստացա, որ կայցելեմ ու անպայման կգնեմ նուռ պատկերող կտավներից:
Օրեր անցան, խոստումս մասամբ կատարեցի'գնելով և Նիդերլանդներ տեղափոխելով իրական ու բնական Մեղրիից բերված հայաստանյան արևահամ նռներ:
Hay Azian
(մեր թղթ.)
«Նիդերլանդական օրագիր»
Հաագա,Բրյուսել,Պրագա-Երևան
19 -ից 1-ը հոկտեմբեր-նոյեմբեր 2012թ.
Подробнее здесь: http://nidoragir-grakan.webnode.ru/news/%c2%ab%d5%b6%d5%ab%d5%a4%d5%a5%d6%80%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d6%85%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab%c2%bb-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/
No comments:
Post a Comment