Օրերս «Նիդերլանդական օրագրի» թղթակիցները հյուրընկալվել էին ՀՀ սփյուռքի նախարարությունում և հանդիպում ունեցան նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ: Քննարկվեցին նիդերլանդահայությանը առնչվող և ընդհանրապես սփյուռքին հուզող հարցեր:
«Նիդերլանդական օրագիրը», որը համացանցային լրատվամիջոց է, փորձում է լուսաբանել նիդերլանդական հայ համայնքների աշխատանքը, հանդես է գալիս այն կանոնակարգողի և տարածողի դերում, զորակցում է Հայաստան-սփյուռք օրեցօր ամրապնդվող կապերին:
«Սփյուռքի նախարարությանը հաջողվել է իր ստեղծման անցած վեց տարիներին վերամիավորել համասփյուռ հայության ջանքերը, իրականացնել հայանպաստ բազմաթիվ նախագծեր: Նախարարության «Հայերն այսօր» լրատվամիջոցը, ում հետ սերտորեն համագործակցում է մեր օրագիրը, լուսաբանում է աշխարհում ապրող հայության հետաքրքիր նախաձեռնություններն ու ծրագրերը»,-գրում է «Նիդերլանդական օրագիրը» հարցազրույցի իր նախաբանում:
«Նիդերլանդական օրագրի» թղթակից Էլեն Հարությունյանի հարցազրույցի տեսագրությունը ներկայացնում ենք ստորև: