Վերջերս Կարմիր հրապարակում Հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ըստ այբենական կարգի Ադրբեջանի զորամիավորումից հետո քայլերթ կատարեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եզակի արված լուսանկարում պարզ երևում են երկու երկրների դրոշները: Մեր հարևանները , սակայն աճապարարություն արեցին’ իրենց հրապարակած նյութերում հեռացնելով Հայաստանի և թողնելով միայն գեյդարալիևյան դրոշը:
Սա ադրբեջանական հանճարեղ մտքի աներևակայելի արգասիք է , որի ծնած գոհարներով Բաքուն նայում է հեռուն, երազելով հերոս քաղաքի դափնուն, երևակայելով որ պատերազմը հաղթեց ոչ թե ժողովուրդը, այլ Բաքվի նավթը, որի 75 տոկոսը իբր լիցքավորված է եղել Ապշերոնյան հեղուկով:
Դիտեք նաև մյուս տեսաերիզները ու կհամոզվեք, թե որքան ճկուն է ազերու ուղեղն ու ադրբեջանական պայծառափայլ ու հեռատես միտքը: Մեզ վիշտ, թե՞ հպարտություն է պատուհասել ' ունենալով նման հարևաններ:
Լավ, չերկարացնեմ, նայեք բոլոր տեսաերիզներն ու ...չհամեմատվեք նրանց հետ, այլապես ձեր մտքի թռիչքով մահկանացու չեք զգա ձեզ, այլ Օլիմպիոսի ամենակարող Աստվածներ...
Ազիկներ,ազիկներ...
No comments:
Post a Comment